«Ես մտահոգ եմ» ( Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Կողմերի 19-րդ կոնֆերանսը Վարշավայում)

«Ես մտահոգ եմ» ( Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Կողմերի 19-րդ կոնֆերանսը Վարշավայում)

Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը ACT Alliance-ի  Կլիմայի փոփոխության խորհրդատվական խմբի անդամ է, որի նպատակն է շահերի պաշտպանությունը կլիմային փոփոխության մի շարք հրատապ խնդիրների վերաբերյալ:  Խմբի կարևոր աշխատանքներից է մասնակցությունը Կողմերի կոնֆերանսներին:  ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի  /ԿՓՇԿ/ Կողմերի 19-րդ կոնֆերանսը տեղի ունեցավ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում 2013 թ. նոյեմբերին, որին մասնակցում էին ավելի քան 15 000 մարդ` երկրների պետական պատվիրակություններ, հասարակական կազմակերպություններ և լրատվամիջոցներ: ACT Alliance-ը ներկայացնում էին անդամներ ամբողջ աշխարհից, ներառյալ տիկ. Կարինե Բաղդասարյանը, ով նաև ընդգրկված էր Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում: Ալյանսի Կլիմայի փոփոխության խորհրդատվական խումբը  ակտիվորեն մասնակցեց կոնֆերանսին` ջանալով ազդել իրենց երկրների պատվիրակությունների վրա կլիմայի փոփոխության խնդիրների վերաբերյալ, որոնք լուրջ վտանգ են մարդկության ապագայի համար, հատկապես զարգացող երկրների համար:

 

Տպավորիչ էին քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ակցիաները, ինչպիսիք էին բազմաթիվ ՀԿ-ների կողմից կոնֆերանսը լքելը և  բողոքի ձայները, որոնք ցույց տվեցին անհապաղ և արդար որոշումներ ընդունելու անհրաժեշտությունը` լուծելու կլիմայի  փոփոխության հրատապ խնդիրները:

Սերտ աշխատանքը Հայաստանի պատվիրակության անդամներ տիկ.   Դիանա Հարությունյանի ՄԱԿ-ի Զարգացման գրասենյակի Կլիմայի փոփոխության բաժնից,  ՀՀ Բնապահպանութփյան փոխնախարար Սիմոն Պապյանի և ՄԱԿ-ի ԿՓՇԿ ազգային համակարգող Արամ Գաբիրելյանի հետ օգնեցին ACT Alliance-ին հետևելու բանակցությունների ընթացքին:

Կոնֆերանսին իրենց մասնակցությունն էին բերել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան-Գի Մունը, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը: