Հանդիպում Հայաստանի սիրիացի փախստականների հետ
2014 թ-ի մայիսի 15-16-ին Նորվեգական եկեղեցական օգնություն կազմակերպության ծրագրի պատասխանատու պարոն Արնե Դալեն մասնակցեց Եկեղեցիների համատեղ գործողություն Ալյանսի հայաստանյան ֆորումին, որը կազմակերպվել էր հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի (ՀԿՍ) կողմից:
Օրակարգում ընդգրկված էին հանդիպումներ և այցելություններ ՀԿՍ-ի կողմից իրականացվող ծրագրեր: Դրանցից մեկը մի խումբ սիրիացի փախստականների հետ հանդիպումն էր, որի ընթացքում քննարկվեց նրանց ներկա իրավիճակը աշխատանքի, աշխատաշուկայի պահանջների և նրանց կարիքների վերաբերյալ: Հանդիպումը կայացավ 2014-ի մայիսի 16-ին, Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի նիստերի դահլիճում:
Հանդիպման նպատակն էր գնահատել Հայաստանում գտնվող սիրիացի փախստականների առկա կարիքները և հստակեցնել հնարավորությունները առաջիկայում իրականացնելու զարգացման նախաձեռնություններ: Հանդիպման ժամանակ քննարկված հարցերն են.
1. Ինչպես եք գնահատում 2012 թ-ից սկսած ՀԿՍ-ի կողմից տրամադրված օգնությունը, ունեք խնդիրներ և մտահոգություններ դրանց վերաբերյալ:
2. Հիմնական դժվարությունները, որոնք Ձեզ հանդիպում են: Արդյոք ինչ-որ բան փոխվել է Հայաստան գալուց ի վեր:
3. Ինչպես են շատ փախստականներ ներկայումս հոգում իրենց ապրուստը:
4. Առկա մարդկային ռեսուրսները, կարող եք կազմակերպել աջակցության խմբեր օգնելու միմյանց:
5. Հնարավոր համարում եք մասնագիտական ուսուցման կազմակերպումը ձեր ապագա զբաղվածության խնդիրների լուծման և զարգացման նպատակների համար:
Հաշվի առնելով հանդիպման ժամանակ տրամադրված տեղեկատվությունը` փախստականների րավիճակը վատթարացել է: Մարդիկ արդեն ծախսել են իրենց խնայողությունները, և հատկապես նրանք, ովքեր որեւէ աջակցություն չեն ստանում արտասահմանից (ընտանիքի անդամներից կամ հարազատներից), հայտնվել են այնպիսի թշվառ վիճակում, որ շատ ընտանիքներ տեղափոխվել են մարզեր գտնելու ցածր վարձավճարներով բնակարաններ կամ հանրակացարաններ: Վերջիններս շատ չեն երկրում սանիտարահիգիենիկ եւ կենսական պայմանները ապահովված չեն: Մեծ մասը արդեն վաճառել են իրենց զարդերը և այլ արժեքավոր ընտանեկան ապրանքներ` հոգալու իրենց ապրուստը, ոմանք էլ պարտք են վերցնում իրենց հարազատներից:

Խումբը բաղկացած է 20 սիրիացի փախստականներից, տղամարդիկ և կանայք, երիտասարդներ և ծերեր, ովքեր ներկայացրեցին ոչ միայն անձնական, այլ նաև իրենց ընկերների եւ ընտանիքի անդամներին շահերը: Այս մարդիկ եկել են Հայաստան սկսած 2012 թ-ից և առ այսօր գալիս են, ինչպես նաեւ 8 ընտանիք արդեն եկել է Քեսապից:
Ոլորտում աշխատող մի շարք մարդասիրական կազմակերպություններ և գործակալություններ, որպիսիք են` Սփյուռքի նախարարությունը, ՀԲԸՄ, Առաքելություն Հայաստան, Հայկական Կարմիր Խաչը, Հայ Առաքելական Եկեղեցին, Կաթոլիկ և Ավետարանական եկեղեցիները, Պատմոս, ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը և արենի ծրագիրը ինչպես նաև այլն հատկացրել են փախստականների բազմաբնույթ աջակցություն սկսած 2012թ-ից, այն է` սնունդ բժշկական պարագաներ, երեխաների համար կաթնամթերք, բնակարանի վարձավճար` 1-2 ամսով, ձմեռային բաճկոններ, հագուստ: Փախստականները գոհ էին ՀԿՍ-ի տրամադրած օգնությունից, մասնավորապես պլաստիկ քարտերի նորարարական օգտագործման միջոցով, որոնք հեշտացրել էին օգնության բախշման գործընթացը և դարձրել այն առավել նպատակային:
Սակայն ներկայումս բնակարանային խնդիրների եւ գործազրկության հետևանքով այս մարդիկ բախվում են դժվարությունների: Նրանց աշխատանք է պետք, որպեսզի կարողանան հոգալ վարձավճարների և ապրուստի հոգսերը: Սիրիացիները հուզված էին ժողովի ընթացքում ու սպառված իրենց վիճակից: Նրանք բողոքում էին կառավարության դեմ, քանի որ նրանք եկել էին աջակցության ակնկալիքով: Նրանց մեծ մասը չեն ընդունում փախստականի կարգավիճակ` Հայաստանն իրենց հայրենիքը համարելով, բայց ըստ էության նրանք զրկված են ամեն ինչից և հուսախաբ են:
Հետագա զբաղվածության հնարավորությունների վերաբերյալ քննարկումները մի փոքր փոխեցին մասնակիցների տրամադրվածությունը: Նրանք այժմ կարիք ունեն առաջին օգնության, սոցիալական և խորհրդատվական ծառայությունների, իրազեկության բարձրացման, կարողությունների զարգացման, ինչպես նաեւ հոգեբանական եւ բարոյական աջակցության: