Ուխտագնացություն Հայաստանում
Ավելի քան 7 տարի է, ինչ ՀԿՍ-ի կողմից ֆինանսավորվող “Հոգևոր զանգակներ” ծրագիրը ակտիվորեն իր գործունեությունն է ծավալում Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմում: Ծրագրի նպատակն է նպաստել Արմավիր մարզի Արաքս, Այգեշատ, Արգավանդ, Մյասնիկյան, Լեռնագոգ, Լուսագյուղ, Շահումյան, Ջանֆիդա համայնքների և Արմավիր քաղաքի թիվ 8, 9, 6, և 5 հիմնական դպրոցների, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Գր. Լուսավորիչ վարժարանի դպրոցահասակ երեխաների ինքնազարգացմանն ու հոգևոր արժեհամակարգի ձևավորմանը:
Ամեն տարի, ամառային արձակուրդներին կիրակնօրյա դպրոցի սաները ծրագրի շրջանակներում մեկնում են ուխտագնացության Հայաստանի գեղատեսիլ վայրեր: Այս տարի մոտ 339 երեխաներ և 85 ուսուցիչներ ու ծնողներ այցելեցին Սաղմոսավանք, Սուրբ Գայանե, Սուրբ Հռիփսիմե, Մուղնի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Կիրակնօրյա դպրոցի սաները մասնակցել են նաև Արմավիր քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի Եկեղեցու օծման արարողությանը: