Կարողությունների զարգացման հերթական երկարաժամկետ դասընթացը ՔՀԿ-ների համար

Կարողությունների զարգացման հերթական երկարաժամկետ դասընթացը ՔՀԿ-ների համար

ՀԿՍ-ն  հերթական անգամ իրականացնում է կարողությունների զարգացման երկարաժամկետ դասընթացը՝ «Ծրագրային աշխատանքի ուսուցում» թեմայով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների համար: Այս անգամ դասընթացին մասնակցում էին ՀԿՍ ռազմավարական թիրախ մարզերի՝ Գեղարքունիքի, Տավուշի և Արագածոտնի մարզերում գրանցված, քաղաքացիական հասարակության կառույցների 15 ներկայացուցիչներ, որոնք ներկայացնում էին Հայ Առաքելական Եկեղեցու թեմերը և գրանցված ՀԿ-ներ:


  
Երկարաժամկետ դասընթացի 1-ին մոդուլը՝ <<Մրցունակ ծրագիր-առաջարկի մշակում>> թեմայով տեղի ունեցավ սույն թվականի մայիսի 26-30-ը: Մոդուլի ուսուցանողներն էին   ՀԿՍ մոնիտորինգի և գնահատման պատասխանատու Ղարիբ Հարությունյանը, ծրագրերի պատասխանատու Ծովինար Ղազարյանը և ՀԿՍ գլխավոր հաշվապահ Էլմիրա Մադոյանը: 
Մոդուլի մասնակիցներին տրամադրվելու են գիտելիքներ ու հմտություններ ծրագրի գաղափարի մշակման և նախաձեռնման, ծրագրի կենսացիկլի, դրամաշնորհային ծրագիր-առաջարկների մշակման,  կարիքների գնահատման, խնդիրների ծառի վերլուծության և ծրագիր-առաջարկի առանձին բաղադրիչների արդյունավետ մշակման վերաբերյալ: 
1-ին մոդուլը հաջողությամբ ավարտած մասնակիցները հնարավորություն ստացան՝ որպես ստացված գիտելիքների ու հմտությունների կիրառման տարբերակ, իրենց կառույցների անունից ներկայացնել դրամաշնորհային ծրագիր-առաջարկներ: Լավագույն ծրագիր-առաջարկների ընտրության համար ձևավորվեց հանձնախումբ, որի անդամներն էին՝ ՀԿՍ հոգաբարձուների խորհրդի անդամ՝ Գոհար Գրիգորյանը, ՀԿՍ աշխատակազմի ներկայացուցիչ Կարինե Քոչարյանը և դասընթացի մասնակիցների կողմից ընտրված ներկայացուցիչ Նաիրա Քերոբյանը: 
Հանձնախումբը ներկայացված 7 ծրագիր-առաջարկներից գնահատման չափանիշների համակարգի համաձայն ընտրեց 2-ը, որոնք կֆինանսավորվեն ՀԿՍ կողմից:  

Ընտրված ծրագրերն են՝

  • “Երկխոսություն և գործարարություն” ՀԿ կողմից ներկայացված ՙ<<Սահմանամերձ  համայնքներում արտակարգ պատահարների ռիսկերի նվազեցում>> ծրագիրը, Տավուշի մարզ
  • <<Հիմք>> բարեգործական բնապահպանական հասարակական կազմակերպության կողմից ներկայացված <<ժամանակակից արհեստների խմբակի հիմնում Խրիմյան Հայրիկ կրթօջախում>>, Արագածոտնի մարզ: