ACT-ի հայաստանյան ֆորումի ժողովը
2014 թ. հոկտեմբերի 3-ին հրավիրվել էր ACT-ի հայաստանյան ֆորումի հերթական ժողովը, որին մասնակցում էին ֆորումի անդամները` Հայաստանյան Կլոր սեղանը, UMCOR-ը և ԷԿԼՕՖ-ը: Հայաստանյան Կլոր սեղանը և UMCOR-ը ներկայացրեցին սիրիական ճգնաժամին անդրադարձած իրենց ծրագրերը, ինչպես նաև ապագա պլանները` աջակցելու սիրիահայ փախստականներին և ներքին տեղահանվածներին: Մանրամասն տեղեկություններ տրվեցին Հայաստանյան Կլոր սեղանի և UMCOR-ի կատարած աշխատանքների մասին` ուղղված Հայաստանում գտնվող փախստականների և Սիրիայում գտնվող ներքին տեղահանվածների /քեսաբահայեր/ առջև ծառացած սոցիալական և հոգեբանական մարտահրավերները մեղմացնելուն:
Հայաստանյան Կլոր սեղանը հրավիրեց ֆորումի անդամներին մասնակցելու ծրագիր մշակելու դասընթացներին` երեք փուլերով, որը սովորելու և գիտելիքները ներդնելու հիանալի հնարավորություն է: