Այց Սբ. Մարիանե սոցիալական կենտրոն
2014 թ. հոկտեմբերի 14-ին Գերաշնորհ Տ.Մկրտիչ եպս.Պռոշյանի հրավերով ՀԿՍ-ի գործադիր տնօրեն դ-ր Նազարյանը և ծրագրերի պատասխանատու Կարինե Բաղդասարյանը այցելեցին Աշտարակի Սբ. Մարիանե նորաբաց սոցիալական կենտրոնը: Կենտրոնում պտույտ կատարելուց հետո քննարկվեցին ծրագրի առաջին քայլերը: Դ-ր Նազարյանը ջերմորեն ողջունեց աշխատակիցներին ու շահառուներին և մաղթեց նրանց հաջողություն և արդյունավետ աշխատանք: Սրբազան հայրը բարձր գնահատեց Կենտրոնի ստեղծման մասնակիցների աշխատանքը: