ACT հայաստանյան ֆորումի համատեղ ծրագիրը ներկայացվելու է ACT Alliance-ի Ընդհանուր Ասամբելայում
ACT-ի հայաստանյան ֆորումի համատեղ ծրագիրը ներկայացվելու է ACT Alliance –ի Ընդհանուր Ասամբլեայում, որը տեղի կունենա 2014 թ. հոկտեմբերի 21-24-ը Դոմինիկյան Հանրապետության Պունտա Կանա քաղաքում: Ծափաթաղ գյուղում Ֆորումի իրականացրած համատեղ ծրագրի մասին տեղեկությունը ներկայացվելու է << ACT -ը հանուն զարգացման>> ցուցահանդեսում: Այս բաժնում տեղադրված կլինեն վեց հսկա ցուցանակներ, որոնցից յուրաքանչյուրը պատմում է ACT –ի անդամի կամ ֆորումի զարգացման համատեղ ծրագրի մասին: