Տեղեկատվական միջոցառում

Տեղեկատվական միջոցառում

Ս.թ. դեկտեմբերի 10-ին Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ Կլոր սեղան հիմնադրամը կազմակերպել էր տեղեկատվական միջոցառում, որի նպատակն էր ներկայացնել միջազգային կազմակերպություններին Կլոր սեղան հիմնադրամի և գործընկերի գործունեությունը: 

Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պրն. Ռայներ Մորելը, ԵՄ պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու պրն. Ջոն Բարկերը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ պրն. Գարիկ Հայրապետյանը, ՀԿՍ հոգաբարձուների խորհրդի նախագահ Տ. Մարկոս եպս.  Հովհաննիսյանը, խորհրդի անդամներ Տ. Հովակիմ եպս. Մանուկյանը , Տ. Վահրամ քհն. Մելիքյանը և պրն. Հայկ Մինասյանը: 
Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ Տ. Մարկոս եպս. Հովհաննիսյանը, ով շնորհակալություն հայտնեց ներկաներին մասնակցության համար, իսկ ՀԿՍ-ին տարիների բեղմնավոր գործունեության համար: ՀԿՍ գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը ներկայացրեց հյուրերին ՀԿՍ գործունեությունը և շնորհակալություն հայտնեց գործընկերներին համագործակցության համար: Գեղարվեստական մասում ելույթներով հանդես եկան Մեծամորի համայնքային կենտրոնի «Փալանչո» մանկական թատերախումբը աղետների վերաբերյալ ինտերակտիվ ներկայացումով, Սբ. Նշան հոգևոր-կրթամշակութային  կենտրոնի երգչախումբն ու Ջրվեժի համայնքային կենտրոնի տնօրեն Լիլիթ Սարգսյանը: 

Միջոցառման ավարտին հյուրերը շրջեցին ՀԿՍ գործընկեր կազմակերպությունների ձեռքի աշխատանքի նմուշների ցուցահանդեսով և համտեսեցին ՀԿՍ օժանդակությամբ հիմնադրված սոցիալական ձեռներեցության կենտրոնների պատրաստած թխվածքները: 

Ներկաները գոհունակություն հայտնեցին կազմակերպված միջոցառման համար և համոզմունք հայտնեցին, որ Կլոր սեղան հիմնադրամը կշարունակի իր արգասաբեր գործունեությունը` ի նպաստ համայնքային զարգացման և հզորացման: