Գործիր անհապաղ` հանուն կլիմայական արդարության
Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը ACT Alliance-ի Կլիմայի փոփոխության խորհրդատվական խմբի անդամ է, որի նպատակն է շահերի պաշտպանությունը կլիմային փոփոխության մի շարք հրատապ խնդիրների վերաբերյալ:

Խմբի կարևոր աշխատանքներից է մասնակցությունը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի /ԿՓՇԿ/ Կողմերի կոնֆերանսներին, որոնք հրավիրվում եմ տարեկան` նպատակ ունենալով քննարկել խնդրին վերաբերող բազմաթիվ հարցեր: Կողմերի 20-րդ կոնֆերանսը տեղի ունեցավ Պերուի մայրաքաղաք Լիմայում 2014 թ. դեկլտեմբերի 1-12, որին մասնակցում էին ավելի քան 15 000 մարդ` երկրների պետական պատվիրակություններ, հասարակական կազմակերպություններ և լրատվամիջոցներ: ACT Alliance-ը ներկայացնում էին անդամներ ամբողջ աշխարհից, ներառյալ տիկ. Կարինե Բաղդասարյանը, ով նաև ընդգրկված էր Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում: Ալյանսի Կլիմայի փոփոխության խորհրդատվական խումբը ակտիվորեն մասնակցեց կոնֆերանսին` ջանալով ազդել իրենց երկրների պատվիրակությունների վրա կլիմայի փոփոխության խնդիրների վերաբերյալ, որոնք լուրջ վտանգ են մարդկության ապագայի համար, հատկապես զարգացող երկների համար:
Սերտ աշխատանքը Հայաստանի պատվիրակության անդամներ ՄԱԿ-ի ԿՓՇԿ ազգային համակարգող և պատվիրակության ղեկավար Արամ Գաբիրելյանի և տիկ. Դիանա Հարությունյանի ՄԱԿ-ի Զարգացման գրասենյակի Կլիմայի փոփոխության բաժնից հետ օգնեցին ACT Alliance-ին հետևելու բանակցությունների ընթացքին:
Կոնֆերանսին իրենց մասնակցությունն էին բերել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան-Գի Մունը և Պերուի նախագահը:
