ՀԿՍ տարեկան ժողով

ՀԿՍ տարեկան ժողով

 Ս.թ. ապրիլի 20-ին տեղի ունեցավ ՀԿՍ տարեկան  ժողովը հոգաբարձուների խորհրդի և գործընկերների անմիջական մասնակցությամբ:
Ժողովը սկսվեց աղոթքով և ՀԿՍ հոգաբարձուների խորհրդի նախագահ Տ. Մարկոս եպս. Հովհաննիսյանի բարեմաղթանքով:

 Մասնակիցների ներկայացումից հետո, Եվրոպական Ինտեգրացիա ՀԿ-ի նախագահ պրն. Կարեն Բեքարյանը խոսեց Հայաստանի քաղաքացիական հասարակության զարգացման ժամանակակից տենդենցների վերաբերյալ:
ՀԿՍ գործադիր տնօրեն դ-ր Կարեն Նազարյանը ներկայացրեց «Աջակցություն հակամարտությունից տուժած քեսաբահայ ընտանիքներին» ծրագիրը, որը բացառիկ էր իր բնույթով, քանի որ իրականացվել էր Հայաստանի սահմաններից դուրս և ցուցադրեց մի քանի լուսանկարներ Սիրիա կատարած այցից:

 Գործընկերներից մի քանիսը  ներկայացրեցին ծրագրերը, որոնք իրականացնում են Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ:
ՀԿՍ գլխավոր հաշվապահ Էլմիրա Մադոյանը հակիրճ ներկայացրեց ՀԿՍ ֆինանսական քաղաքականությունը, համագործակցության պայմանները և պահանջները: