Դպրաբակի նախակրթարանի բացում

Դպրաբակի նախակրթարանի բացում

Շարունակվում է Կլոր սեղանի երկարամյա աշխատանքը Գեղարքունիքի մարզի Դպրաբակ համայնքում, այս անգամ <<Փրկենք երեխաներին>> կազմակերպության հետ  հիմադրվեց  նախադրոցական ուսումնական հաստատություն  (ՆՈւՀ): Կլոր սեղանը համայնքին օգնեց  վերանորոգել ՆՈւՀ-ի դասասենյակը և երկու սանհանգույց:

 Օգոստոսի 31-ին նախակրթարանի բացման արարողությունն իսկական տոն դարձավ համայնքի համար: Դպրաբակի և մոտակա գյուղերի 17 երեխաներ կհաճախեն վերանորոգված և կահավորված դասարան և մյուս տարի, արդեն լավ նախապատրաստված, կգնան դպրոց:  Կարևոր է նշել, որ ՆՈւՀ-ի բացումը ոչ միան նպաստեց կրթության բարելավմանը, այլև նվազեցրեց արտագաղթը գյուղից. երեք ընտանիք փոխեցին գյուղից տեղափոխվելու իրենց որոշումը, նրանք կշարունակեն ապրել և աշխատել Դպրաբակում:

 Այս միջոցառման մասին մանրամասն տեղեկատվություն դրվեց մարզպետարանի կայքէջում. 
http://gegharkunik.mtaes.am/news/item/2015/08/31/krta/