Սիրիահայ փախստականների ծրագրավորման խմբերի ավարտական հանդիսությունը
Սեպտեմբերի 4-ին Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը և Ազգային պոլիտեխնիկ համալսարանի շարունակական կրթության կենտրոնը կազմակերպել էին ընդհանուր և վեբ ծրագրավորման վեց-ամսյա կուրսերի շրջանավարտների ավարտական հանադիսությունը: Դասընթացները կազմակերպվել էին “Աշխատուժի զարգացման նախաձեռնություն սիրիահայ փախստականների համար” ծրագրի շրջանակներում հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կողմից “Նորվեգական եկեղեցու օգնություն” կազմակերպության կողմից: Ծրագրի նպատակն էր նպաստել սիրիահայերի զբաղվածության խնդրի լուծմանը, խթանելով փախստականների ընտանիքների պայմանների բարելավմանը:

Միջոցառմանը ներկա էին միջազգային, տեղական և բիզնես ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք կարող են դառնալ պոտենցիալ գործատուներ շրջանավարտների համար: Մասնակիցներին ողջունեցին համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը և հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն դր. Կարեն Նազարյանը: Շարունակական կենտրոնի տնօրեն պրն. Արթուր Զապրոսյանը և դասախոսները խոսեցին վեց ամիսների ընթացքում ուսանողների հետ իրենց անցած ուղու մասին: Նրանք ներկայացրեցին դժվարություններն ու հաջողությունները, ծրագրի արդյունքները և ուսանողների լավագույն աշխատանքները, ինչպես նաև` իրականացնող կազմակերպությունների համագործակցությունը:

Քսանմեկ ուսանողներից յոթն արդեն աշխատանք են գտել, հաջողությամբ ավարտելով ընդհանուր և վեբ ծրագրավորումը: Մնացածները նույնպես պատրաստ են մուտք գործելու աշխատաշուկա զինված ամենամեծ պահանջարկ ունեցող մասնագիտությամբ ոչ միայն Հայաստանում, այլ նաև` ամբողջ աշխարհում:
Հաջողություն մեր շրջանավարտներին!
