Սիրիահայերի մասնագիտական դասընթացների ավարտական հանդիսությունը
Նոյեմբերի 5-ին Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը «Հալեպ» հասարակական կազմակերպության և ուսումնական կենտրոնի հետ սերտ համագործակցությամբ կազմակերպել էր 50 սիրիահայերի ավարտական հանդիսությունը, ովքեր արհեստներ են սովորում «Արտ Հաուս» ուսումնական կենտրոնում:

Միջոցառմանը ներկա էին գործակից կառույցների պատասխանատուներ և ծրագրի բոլոր ուսումնական խմբերի դասավանդողներն ու սաները՝ վարսահարդարներ, գեղահարդարներ, մատնահարդարներ, խոհարարներ, տորթերի պատրաստման և ձևավորման, ֆուրշետի, ինչպես նաև կարի եւ մոդելավորման ապագա մասնագետներ:
Մասնագիտական դասընթացները կազմակերպվել էին «Սիրիահայ փախստականների կենսապայմանների բարելավում Հայաստանում» ծրագրի շրջանակներում գերմանական “Kirche in Not” հիմնադրամի ֆինանսավորմամբ նպաստելու սիրիահայ կանանց և երիտասարդների զբաղվածության խնդրի լուծմանը, խթանելով նրանց ընտանիքների պայմանների բարելավմանը:

Հիսուն վերապատրաստվողներից տասներկուսը շարունակում են հաճախել վարսավիրների, խոհարարների և տորթերի պատրաստման/ձևավորման դասընթացների: Որոշ շահառուներ արդեն աշխատանք են գտել, իսկ նրանցից շատերը մասնավոր ծառայություններ են մատուցում՝ բարելավելով իրենց ընտանեկան բյուջեն: Բոլոր շրջանավարտներն էլ մտան աշխատաշուկա հագեցած ամբողջ աշխարհում ամենապահանջված մասնագիտությունների լավ մեկնարկային հմտություններով՝ շնորհիվ ուսումնական կենտրոնի բոլոր դասավանդողների բարեխիղճ և պրոֆեսիոնալ աշխատանքի:
https://www.youtube.com/watch?v=h7NnqeRcl3E&feature=youtu.be
http://sputnikarmenia.ru/exclusive/20151106/1026366.html