Մրցույթ` Հանուն խաղաղ հարևանության
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը (ՀԿՍ)հայտարարում է փոքրածավալ ծրագիր-առաջարկների մրցույթ «Հանուն խաղաղ հարևանության» խորագրով: ՀԿՍ- կողմից տրամադրվող դրամաշնորհը կազմելու է 300,000-ից 500,000 ՀՀ դրամ: Ողջունելի են երիտասարդական և հասարակական կազմակերպությունների նորարարական նախաձեռնությունները:
Ծրագիր-առաջարկը պետք է հանրության ստվար զանգվածներին մատչելի կերպով հասցնի «խաղաղ հարևանության» ուղերձը:
Ընտրության չափանիշներ
Նախապատվությունը կտրվի այն հասարակական կազմակերպություններին, որոնք
- հարում են «հանուն խաղաղ հարևանության» գաղափարին
- զբաղվում են կոնֆլիկտի ձևափոխմամբ, խթանում են մարդու իրավունքները և ժողովրդավարությունը
- ունեն վերոնշյալ ոլորտում աշխատելու փորձ
- ծրագրով նախատեսված գործողություններում կընդգրկեն առնվազն 50 մարդ
- ծրագրի փորձը կկարողանան տարածել և կրկնօրինակել
- նախատեսում են համագործակցություն այլ երիտասարդական ծրագրերի ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև, որոնք ակտիվ են կոնֆլիկտի ձևափոխման և խաղաղաշինության ոլորտում
- կաշխատեն ազգային կամ տարածաշրջանային մակարդակով:
Ծրագիր-առաջարկ ներկայացնելու կարգը և վերջնաժամկետը
Խնդրում ենք լրացնել ծրագիր-առաջարկի և նախահաշվի ձևանմուշները:
Ծրագիր-առաջարկները կարող եք ներկայացնել մինչև ս.թ. մարտի 20-ը հետևյալ հասցեով` anahit.terzikyan@gmail.com
Ծրագիր-առաջարկի ու նախահաշվի ձևաթերթերը կարող եք գտնել այստեղ`https://drive.google.com/folderview?id=0B8acACjFy9EhbHFwSmxLOXp2WTQ&usp=sharing
Մրցույթի արդյունքները կհրապարակվեն ս.թ. ապրիլի 15-ին:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Անահիտ Թերզիկյանին հետևյալ հեռախոսահամարներով ` (+37410) 517 157, ` (+37410) 517 216: