Աշխատանքային հանդիպում Շվեդիայում

Աշխատանքային հանդիպում Շվեդիայում

Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամն անդամակցում էԵկեղեցիների համատեղ գործողություն ալյանսի սոցիալ-հոգեբանականաջակցության աշխատանքային խմբին, որը ղեկավարում է  Շվեդական եկեղեցին: Աշխատանքային խմբի հերթական հանդիպումը կայացավ Շվեդիայի Ուփսալա քաղաքում մարտի 14-15-ը: Քննարկվեցին արտակարգ իրավիճակներում սոցիալ-հոգեբանականաջակցությանը վերաբերող առանցքային հարցեր: 

Սոցիալ-հոգեբանական աջակցության աշխատանքային խմբի հիմնական նպատակն է ամրապնդել ալյանսում ընդգրկված կազմակերպությունների կարողությունները սոցիալ-հոգեբանական աջակցություն ցուցաբերելու գործում: Ուշադրության կենտրոնում է եղել աղետյալ համայնքների դիմակայունության ու համապատասխան կառույցների հետ խնդիրները համագործակցաբար հաղթահարելու կարողությունների բարձրացումը՝ այդ կառույցներին իրազեկ դարձնելով անհրաժեշտ աջակցության մասին: 

2010թ. հիմնադրումից ի վեր սոցիալ-հոգեբանական աջակցության աշխատանքային խումբը նպաստում է ալյանսի կողմից տարբեր ոլորտներում իրականացվող մարդասիրական գործողություններում սոցիալ-հոգեբանական աջակցության ներառումը: Խումբն աշխատում է նաև ցույց տալ նման աջակցության կարևորությունը աղետների արձագանքման աշխատանքներում: