Գնահատվեցին սիրիահայերի կարիքները

Գնահատվեցին սիրիահայերի կարիքները

Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հյուրն էր Եկեղեցիների համատեղ գործողություն Ալյանսի Եվրոպական Ֆորումի համակարգող Յանա Շրոդերը: Այցի նպատակն էր հանդիպել հայաստանյան ֆորումի անդամ կազմակերպություններին և հասկանալ ֆորումի աշխատանքը, կարիքներն ու դժվարությունները, ինչպես նաև բացահայտել սիրիացի փախստականների հետ կապված խնդիրները:

Հանդիպումներ իրականացվեցին հայաստանյան ֆորումի անդամ կազմակերպությունների, Սփյուռքի նախարարության, “Հալէպ” ՀԿ-ի նախագահ Անի Բալխյանի և սիրիացի փախստականների հետ, այցելելով Նոր Նորքի և Դարբնիկ գյուղի հանրակացարաններ, վարձակալված բնակարաններ, ուր ապրում են նրանք: Քննարկվեցին նրանց կենսապայմաններն ու կարիքները, աշխատանքի հետ կապված խնդիրներն ու արդի աշխատաշուկայի պահանջները և այլ հարցեր: