«Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագրի նոր միջոցառումը
Ծաղկաձորի «Գրողների տուն» հաստատությունում ԵՀԽ Կլոր Սեղան հիմնադրամի և ՄԱԿ—ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ Քրիստոնյա դաստիարակության կենտրոնի կողմից իրականացվող «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագրի շրջանակում մեկնարկեց «Երբ Ես—ը դառնում է Մենք» խորագրով եռօրյա համաժողով՝ մոտ 30 հոգևորականների և ՔԴԿ աշխատակիցների մասնակցությամբ:

Համաժողովը սկսվեց Տերունական աղոթքով, այնուհետև բացման խոսքով հանդես եկավ ՔԴԿ տնօրեն Գերաշնորհ Տեր Վարդան եպիսկպոս Նավասարդյանը: Ներկա քահանա հայրերին և ՔԴԿ աշխատակիցներին իրենց խոսքն ուղղեցին ՄԱԿ—ի բնակչության հիմնադրամի տնօրեն Գարիկ Հայրապետյանը, ԱԺ պատգամավոր տիկին Կարինե Աճեմյանն ու ԿԳՆ հանրակրթության վարչության ներկայացուցիչ Նարինե Մնացականյանը:

Այնուհետև տարբեր լսարանների հետ աշխատանքների առանձնահատկություններին բանախոսությամբ անդրադարձավ Գերաշնորհ Տեր Վարդան եպս. Նավասարդյանը, կազմակերպվեց քննարկում ծրագրի շրջանակներում նկարահանված սոցիալական հոլովակների վերաբերյալ:

<w:LsdException Locked="false" Pri
—>
Վերջին նորություններ
![]()
Սիրիահայ համայնքի քառասուն ամենակարիքավոր ընտանիքներ ստացան 20,000 ՀՀ դրամ արժողությամբ պլաստիկ քարտեր Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ “Սիրիահայերի կենսապայմանների բարելավում” ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը գերմանական “Kirche in Not” հիմնադրամի ֆինանսավորմամբ: