Իջևանում բացվեց Արևիկ սոցիալական կենտրոնը

Իջևանում բացվեց Արևիկ սոցիալական կենտրոնը

Իջևան քաղաքում գտնվող Տավուշի թեմի առաջնորդարանում բացվել է «Արևիկ» սոցիալական—ցերեկային կենտրոնը: Կենտրոնը հիմնադրվել էԵՀԽ Հայաստանյան կլոր սեղան հիմնադրամի, «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի, «Ընտանիք և համայնք» բարեգործական ՀԿ—ի, «ՀԱՅ ԴՊՐՈՑ» հիմնադրամի, Word Vision բարեգործական միջազգային կազմակերպության և Տավուշի թեմի առաջնորդարանի ջանքերով:


Տավուշի թեմի «Արևիկ» անունով նոր սոցիալական կենտրոնը Տավուշի թեմի երեխաներին հնարավորություն կտա հաճախել ձեռքի աշխատանքի, նկարչության, կարպետագործության խմբակների:

Սոցիալական կենտրոնի կարևորագույն առաքելություններից մեկը մարզում սոցիալական աշխատանքի, երեխաների և ընտանիքների պաշտպաության ոլորտի զարգացումն է: Դրան հասնելու համար կստեղծվի մարզում սոցաշխատողներով հագեցված նմանատիպ կենտրոնների ցանց:



Նորաստեղծ սոցիալական կենտրոնում իրենց աշխատանքն ու ծառայությունն են իրականացնում կենտրոնի ղեկավար Մերի Թուխիկյանը և ավագ սոցաշխատող Մերի Առաքելյանը: Կենտրոնը կարևոր է համարելու նաև քրիստոնեական արժեհամակարգի սերմանումը երեխաների մեջ:

Աղբյուրը` ՏաՀույս (Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի կայք):