Կլոր սեղան հիմնադրամը հյուրընկալեց նորվեգացի գործընկերոջը
Մայիսի 20-28-ը Հայաստանում էր ԵՀԽ Հայաստանյան կլոր սեղան հիմնադրամի գործընկեր Նորվեգական եկեղեցու օգնություն (NCA) կազմակերպության ավագ խորհրդատու Առնե Դալեն: Նրա հանդիպումներն սկսվեցին Կլոր սեղան հիմնադրամի անձնակազմի հետ: Հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը և աշխատակիցները Դալեին ներկայացրեցին Կլոր սեղանի ընթացիկ ծրագրերը, հետագա անելիքները: