ՀԿՍ դասընթացավարները վերապատրաստվեցին Մոսկվայում
“Живая Вода”, “ЛадьЯ” և “Дорога к Дому” ուսումնական ծրագրերը մշակվել են Ռուս ուղղափառ եկեղեցու պատվերով և ուղղված են երեխաների, դեռահասների և երիտասարդների մոտ ռիսկային վարքագծի նվազեցմանը՝ բարոյական արժեքների զարգացման և անձնային աճի խթանման միջոցով։ “Живая Вода” ծրագիրը նախատեսված է տարրական և ցածր միջին դասարանների երեխաների հետ աշխատանքի համար, իսկ “ЛадьЯ”-ն՝ դեռահասների: Ծրագրի երրորդ բաղկացուցիչ մասը՝ “Дорога к Дому”, ուղղված է 18-ից 24 տարեկան երիտասարդների լասարանին: ՀԿՍ երկու ուսուցանողները` Ելենա Հարությունյանը և Լուսինե Խանդանյանը արդեն չորրորդ տարին է, ինչ Հայաստանում դասընթացներ են իրականացնում “ЛадьЯ” ծրագրով: Հունիսի 26-ից հուլիսի 3-ը նրանք մասնակցեցին Մոսկվայում կայացած “Живая Вода” ծրագրի վերաբերյալ ուսուցանողների վերապատրաստման ծրագրին, որն իրականացվում էր Ռուս եկեղեցու հովանավորությամբ: