Օգոստոսը` ՀԱԵ Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում

Օգոստոսը` ՀԱԵ Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՄԻԱՅՆԱԿ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ

DSCN1818DSCN1876ՀԱԵ Շիրակի թեմի Սոցիալ—կրթական կենտրոնում հերթական ավարտական քննությունը հանձնեցին ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կողմից ֆինանսավորվող §Դու մենակ չես¦ ծրագրի շրջանակներում մասնագիտություն ձեռք բերած վարսահարդարման, դիմահարդարման և խոհարարության դասընթացների մասնակիցները:

Դասընթացները նախատեսված էին միայնակ տնտեսվարող կանանց համար, ովքեր Սոցիալ—կրթական կենտրոնի աշխատակիցների կողմից ստացել են սոցիալական և հոգեբանական աջակցություն ու խորհրդատվություն, ինչպես նաև մասնակցել իրազեկության բարձրացմանն ուղղված §Թրաֆիքինգ¦, §Ընտանեկան բռնություն¦ թեմաներով սեմինար—վարժանքների, հոգեբանական զրույցների և հոգևոր դասերի: Իսկ նախակրթարանային տարիքի երեխաներ ունեցող կանայք իրենց երեխաներին բերել են §Հեքիաթ¦ ցերեկային խնամքի կենտրոն:

Դասընթացին մասնակից կանայք, պահանջարկ ունեցող արդի մասնագիտություն ստանալուց բացի, հնարավորություն են ունեցել ինտեգրվելու, դրական աշխարհայացք ձևավորելու, արտաքին տեսքին և հիգիենային հետևելու, ինքնավստահություն և սեփական ուժերին նկատմամբ վստահություն ձեռք բերելու:

Անի Մկրտչյան

§ՀԵՔԻԱԹ¦-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՀԵՔԻԱԹԸ

2Z6A7538ՀԱԵ Շիրակի թեմի Սոցիալ—կրթական կենտրոնի Հեքիաթ երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի 5 սան բացել են իրենց կյանքի շատ կարևոր էջը՝ գիտելիքների    էջը դպրոցում:

2Z6A7595Սաներն ավարտական միջոցառման համար բեմադրել էին Անգետիկը: Ավարտող սաները ներկայացնում էին գիտունիկների աշխարհը, ուր ամեն ինչ հասուն, գրագետ, կիրթ և զուսպ է: Իսկ փոքրերը ներկայացնում էին անգետիկների աշխարհը, ուր կարելի է խաղալ, պարել, երգել, չարաճճիություններ անել և    անհոգ մանկությունը վայելել:

Սոցիալ—կրթական կենտրոնը սաներին նվիրեց Focus on Children Now և International Orthodox Christian Charities ամերիկյան բարեգործական կազմակերպությունների կողմից տրամադրված դպրոցական համազգեստ, գրենական պիտույքներ և խնամքի պարագաներ: Սաները ստացան նաև իրենց ավարտական վկայականները:

Ներկայացման ավարտին հոգեբանն ու սոցիալական աշխատողը ներկայացրեցին մի փոքրիկ դրվագ Մհեր Մկրտչյանի անձնական կյանքից:

Լենա Մարգարյան

ԱՆԱԿՆԿԱԼ ՏԱՐԵՑՆԵՐԻՆ

DSCN2277ՀԱԵ Շիրակի թեմի Սոցիալ—կրթական կենտրոնի տարեցների ակումբի մասնակիցների համար կազմակերպվել էր ևս մի անակնկալ հյուրասիրություն:

Սոցիալ—կրթական կենտրոնի սոցիալական աշխատողների և կամավորների հետ ուրախ և ջերմ մթնոլորտում ակումբի մասնակիցները դիմավորեցին Հովհաննեսին, ով երեք տարի չէր հաճախել ակումբ: Վերջում փոքրիկ նվերներ էր սպասվում տարեցներին, ինչ էլ ավելի բարձրացրեց տարեցների ուրախ տրամադրությունը: Նրանք իրենց շնորհակալությունը հայտնեցին ցուցաբերված վերաբերմունքի և աջակցության համար:  

Հռիփսիմե Պալյան

 

 

ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ §ԱՄԵՆԱԳԵՏԻԿ¦ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆՈՒՄ

DSCN2119ՀԱԵ Շիրակի թեմի Սոցիալ—կրթական կենտրոնի §Ամենագետիկ¦ նախակրթարանում փոքրիկներն ավարտական հանդեսի ընթացքում հանդիսատեսին ցուցադրեցին երկու տարիների ընթացքում ամբարած գիտելիքները:

DSCN2143Նախակրթարանի սաներն ասմունքեցին, երգեցին, պարեցին և իրենց շնորհակալության խոսքն ասացին կամավոր—մանկավարժներ Ալիսային, Տաթևին և Մարինային: Երեխաները նաև բեմադրեցին §Գնդիկ—բոքոնիկը¦ և §Շունն ու կատուն¦ հեքիաթները:     

Սոցիալ—կրթական կենտրոնը մանուկներին նվիրեց դպրոցական հագուստ, հողաթափեր և գլխարկներ, ինչից հետո դաստիարակչուհի Հասմիկ Բոյաջյանն ու կառավարիչ Կարինե Գյադուկյանն փոքրիկներին մաղթեցին բարի ճանապարհ, որ նրանց գալիք տարիները լցվեն արևի լույսով ու ջերմությամբ, իսկ խնկաբույր §Յոթ Վերք¦—ի զանգերն ու ղողանջները նեցուկ և պահապան լինեն իրենց:

Անի Մկրտչյան

ԳՈՒՅՆԵՐՆ ԱՆԳԼԵՐԵՆՈՒՄ

13932670 643204849168909 4592203678832294828 n 1Օգոստոսի 11-ին տեղի ունեցավ Սոցիալ—կրթական կենտրոնում գործող ամառային բակային ճամբարի ավարտական միջոցառումը` կազմակերպված ճամբարի պատասխանատուի և անգլերենի կամավոր—ուսուցիչների ջանքերով:

Անգլերեն անցկացված ցերեկույթը նվիրված էր գույներին և հագեցած էր երգերով, պարերով և բանաստեղծություններով: Միջոցառման ավարտին տեղի ունեցավ ճամբարի ամբողջ ընթացքում ձեռքի աշխատանքի ուսուցչուհու միջոցով երեխաների կատարած աշխատանքների ցուցահանդեսը: Ծնողները շնորհակալություն հայտնեցին ճամբարի կազմակերպման համար:  

Անի Մկրտչյան

 

 

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ 2016

DSCN2828Օգոստոսի 12-ին Սոցիալ—կրթական կենտրոնի կամավորները նշեցին Երիտասարդների միջազգային օրը, որը որպես տոն հռչակվել է ՄԱԿ—ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ 2000թ. օգոստոսի 12-ին: Սոցիալ—կրթական կենտրոնի դահլիճում կամավոր—երիտասարդները միմյանց ուղղեցին շնորհավորանքներ տոնի կապակցությամբ և մասնակցեցին մրցութային պարերի:

DSCN2867Գյումրու Ռիժկովի ճեմափողոցում Սոցիալ—կրթական կենտրոնի երիտասարդները մասնակցեցին Գյումրու §Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն¦ հասարակական կազմակերպության կազմակերպած մշակութային, կրթական և գիտահետազոտական կազմակերպությունների, կենտրոնների ու ոչ—ֆորմալ խմբերի էքսպո—ցուցահանդեսին` անցորդներին և հյուրերին ներկայացնելով Սոցիալ—կրթական կենտրոնի գործունեությունը, կարի արհեստանոցի արտադրանքը և նրանց բաժանելով բարեմաղթանքներով թխվածքաբլիթներ:

Ցուցահանդեսին ներկայացված էին նաև կամավոր նկարիչներ Ալինա Շահբազյանի և Ալվարդ Արեստակեսյանի գործերը: Նրանք անցորդների ձեռքերին նկարում էին զանազան նկարներ և զարդանախշեր` ըստ իրենց ցանկության: 

Անի Մկրտչյան

ՎՐԱՆԱՅԻՆ ՀՈԳԵՎՈՐ ՃԱՄԲԱՐ 2016

2Z6A6583ՀԱԵ Շիրակի թեմի Սոցիալ—կրթական կենտրոնի երիտասարդական բաժինը օգոստոսի 5-9 կազմակերպեց ավանդական դարձած վրանային հոգևոր ճամբար` Սևանի Վազգենյան դպրանոցի բակում:

2Z6A6856Շիրակի, Գուգարաց և Արագածոտնի թեմերի մոտ 70 երիտասարդ հնարավորություն ունեցավ այդ օրերի ընթացքում ոչ միայն իր ակտիվ հանգիստն անցկացնել գեղատեսիլ Սևանում, այլև մասնակցել ժամերգությունների և պատարագների, ունենալ հոգևոր զրույցներ, ինչպես նաև ծանոթանալ Հայ Առաքելական Եկեղեցու ծեսերին և տոներին:

Ճամբարականները մասնակցեցին նաև §Յոթ Վերք¦ եկեղեցասեր երիտասարդական միության երկու անդամների գեղեցիկ և յուրօրինակ նշանադրության արարողությանը: Վրանային ճամբարի նպատակն էր համախմբել երիտասարդներին` նրանց ամառային հանգիստը համատեղելով հոգևոր դաստիարակության հետ:   

Անի Մկրտչյան