Արցախից տեղահանված Ժաննա Գաբրիելյանը Կլոր սեղան հինադրամի աջակցությամբ հիմնել է սեփական բիզնես

Արցախից տեղահանված Ժաննա Գաբրիելյանը Կլոր սեղան հինադրամի աջակցությամբ հիմնել է սեփական բիզնես

Ժաննա Գաբրիելյանը տեղահանվել է Արցախից՝ 2023 թվականին։ Երկար տարիներ աշխատել է Սառնաղբյուր գյուղում՝ որպես դասվար։ Այժմ ապրում է ամուսնու, սկեսրոջ և 2 դստրերի հետ։ 

Տեղահանվելուց հետո  Ժաննա որոշեց , որ այլևս չի կարողանում աշխատել որպես դասվար, քանի որ չարաբաստիկ պատերազմի զոհ էր դարձել իր երեք աշակերտը։ Մի կողմից տեղահանված լինելու փաստը, մյուս կողմից հոգեբանական ծանր վիճակը թևաթափ էին արել նրան։

Ընտանիքը ապաստան գտավ Մասիս համայնքում ու սկսեց հետզհետե սկսել իր նոր կյանքը` նոր միջավայրում։

Շատերի նման Ժաննան ևս մասնակցեց ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ինքնազբաղվածության դասընթացներին, և հանձնաժողովը հավանության արժանացրեց նրա բիզնես գաղափարը՝ ջերմոցային տնտեսությունը։

Այսօր Կլոր սեղանի աջակցությամբ Ժաննան ունի պատրաստի ջերմոց, ինքը, ամուսինն ու սկեսուրն ամբողջությամբ նվիրվել են աշխատանքին։ Ժաննա դասընթացներից ստացած իր գիտելիքով մասնակցում է մրցույթների և հաջողությամբ ընդլայնում իր բիզնեսը։