Եվս 20 բիզնես գաղափար ֆինանսավորում կստանա ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամից
Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանում կայացավ ինքնազբաղվածության դասընթացների արդյունքում ձևավորված բիզնես պլանների մրցույթը։
Դասընթացները մեկնարկել էր սեպտեմբերիին Ծրագրի շահառու են հանդիսանում պատերազմում տուժած տեղացի և տեղահանված ընտանիքները։
14 դաս հետո արդեն 26 բիզնես գաղափար ներկայացվեց հանձնաժողովին, որոնցից 20-ը հաստատվեց և կստանա ֆինանսավորում ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կողմից։
Ծրագիրն իրականացվում է Կլոր սեղան հիմնադրամի գործընկեր Diakonie Katastrophenhilfe, Brot für die Welt, F.A.P. և IOCC կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ:

















