Գեղարքունիքի մարզի 25 ընտանիք Կլոր սեղան հինադրամից ստացավ վառարան և վառելիք
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը՝ Միջազգային ուղղափառ քրիստոնեական բարեգործական կազմակերպության (IOCC) ծրագրի շրջանակներում, իրականացրեց այցեր Գեղարքունիքի մարզի քաղաքներ և գյուղական համայնքներ, մասնավորապես՝ ք․ Վարդենիս, գ․ Ձաղացաձոր, Արփունք, Ծովակ, Մեծ Մասրիկ, Փոքր Մասրիկ, Խաչաղբյուր: Հիմնական նպատակն էր աջակցել Արցախից բռնի տեղահանված անձանց և նրանց հյուրընկալող համայնքների տեղի բնակիչներին՝ տրամադրելով վառելիք և վառարաններ` նախապես կատարած կարիքի գնահատման արդյունքների հիման վրա:
Համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ ԵՀԽ ՀԿՍ-ն աջակցություն ցուցաբերեց 25 ընտանիքի, որոնք ունեին սոցիալ-տնտեսական դժվարություններ՝ պայմանավորված տեղահանությամբ և տնտեսական մարտահրավերներով։