Կլոր սեղան հիմնադրամը Գեղարքունիքում կֆինանսավորի ևս 10 բիզնես գաղափար
Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանում կայացավ ինքնազբաղվածության դասընթացների արդյունքում ձևավորված բիզնես պլանների մրցույթը։
Դասընթացը մեկնարկել էր սեպտեմբերիին։ Ծրագրի շահառուներն են պատերազմում տուժած տեղացի և տեղահանված ընտանիքները։ 14 դաս հետո 17 բիզնես գաղափար ներկայացվեց հանձնաժողովին, որոնցից 10-ը հաստատվեց և կստանա ֆինանսավորում ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կողմից։
Ծրագիրն իրականացվում է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործընկեր Diakonie Katastrophenhilfe, Brot für die Welt, F.A.P. և IOCC կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ: