Վարդենիսում պարի խմբակները ներկայացրեցին տարեվերջյան միջոցառումը
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի «Շարժական սոցիալական կենտրոն» ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի բնակավայրերում` Մաքենիսում, Մեծ Մասրիկում, Փոքր Մասրիկում, Սոթքում, Գեղամասարում և Նորակերտում, տեղի ունեցան պարի խմբակների տարեվերջյան ամանորյա հանդես-միջոցառումները։
Հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամը աջակցել է այս միջոցառումներին՝ տրամադրելով տոնական պարագաներ, այդ թվում՝ տոնածառեր, փուչիկներ և հայկական տարազներ՝ երեխաներին և ծնողներին հաղորդելով հիշարժան և տոնական մթնոլորտ։ Միջոցառումների ընթացքում համայնքների բնակիչները ոգևորվեցին նաև վարչական համայնքների ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնք իրենց ներկայությամբ և աջակցությամբ բարձրացրեցին միջոցառումների կարևորությունը։








