Արևելքի հիմնադրամի խորհրդի նիստը` Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամում

Դեկտեմբերի 6-7-ը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը հյուրընկալել էր Երևելքի հիմնադրամի խորհրդի անդամներին: Հանդիպմանը մասնակցելու համար Հայաստան էին ժամանել Արևելքի հիմնադրամի տնօրեն Միրոսլավ Մատրենչիկը, Ռուս ուղղափառ եկեղեցու Մոսկովյան Կլոր սեղանի ներկայացուցիչ Մարգարիտա Նելյուբովան, Բելառուսի ուղղափառ եկեղեցու բարեգործության քույրերի միության քարտուղար Ելենա Զինկևիչը և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հանրային կապերի բաժնի աշխատակից Իվարս Կուպցիսը:

Դեկտեմբերի 6-ի հանդիպման ընթացքում ներկայացվել, քննարկվել և հաստատվել է Արևելքի հիմնադրամի 2015թ. տարեկան հաշվետվությունը: Դրանից հետո հանդիպման մասնակիցները քննարկել են հիմնադրամի 2016թ. գործունեությունը և յուրաքանչյուր կազմակերպության իրականացրած ծրագրերը:
Դեկտեմբերի 7-ին հանդիպման մասնակիցներն անդրադարձել են առաջիկա անելիքներին և նախագծերին: Քննարկվել է նաև հիմնադրամի խորհրդի և անձնակազմի, անդամների փոփոխությունների հարցը: Կլոր սեղան հիմնադրամի տնօրենը և հյուրերը քննարկել են նաև Արևելքի հիմնադրամի կապը «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի (ACT Alliance) հետ:

