Արցախցի Գեղամ Համբարձումյանը Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ իր բիզնեսն է հիմնել Գավառում
Գեղամն Համբարձումյանը ծնողների հետ տեղահանվել է Արցախից՝ 2023 թվականի սեպտեմբերին և բնակություն հաստատել Հայաստանի Գավառ համայնքում։
Քանի որ Գեղամն Արցախում ավտոմեքենաների տեխսպասարկմամբ է զբաղվել, այստեղ նույնպես մտադիր է եղել շարունակել զբաղվել իր սիրելի գործով։
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ինքնազբաղվածության դասընթացին մասնակցելուց և դրամաշնորհը շահելուց հետո Գեղամը կարողացել է սկսել վուլկանացման սեփական բիզնեսը։


