Դիակոնիայի ժամանակակից մարտահրավերները քննարկվեցին Ժնևում

Դիակոնիայի ժամանակակից մարտահրավերները քննարկվեցին Ժնևում

image001Փետրվարի 8-10-ը Հնդկաստանը, Մադագասկարը, Հարավային Աֆրիկան, Շվեյցարիան, Կուբան, Ֆինլանդիան, Գերմանիան, Նորվեգիան և Հայաստանը ներկայացնող մասնագետները, որոնք տարբեր էկումենիկ և հավատքահեն սոցիալական աշխատանք իրականացնող կազմակերպություններ էին ներկայացնում, հավաքվել էին Ժնևում` քննարկելու հավատքի վրա հիմնված սոցիալական աշխատանքի` դիակոնիայի ներկա դրությունը և հեռանկարները: Հայաստանը ներկայացնում էր Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը: Քննարկման հիմքում ընկած էր դիակոնիայի առաջատար փորձագետ դոկտոր-պրոֆեսոր Կյել Նորստրոկեի ներկայացրած զեկույցը: Քննարկումը ներառում էր նաև հավատքահեն սոցիալական ծառայության պատմությունը, ներկա իրավիճակը` որպես բազմակենտրոն էկումենիկ շարժում, աստվածաբանական անդրադարձները, ժամանակակից մարտահրավերները և հնարավորությունները: Հանդիպման մասնակիցները քննարկեցին և համաձայնեցրեցին հետագա քայլերը: Որոշ խմբագրումից հետո պատրաստի փաստաթուղթը կուղարկվի Եկեղեցիների համաշխարհային խորհրդի և «Եկեղեցիների համատեղ գործողությունների դաշինքի» կառավարող մարմիններին` հետագա տարածման համար:

Դիակոնիայի ժամանակակից մարտահրավերները քննարկվեցին Ժնևում