Գավառի կենտրոնի մասնագետները ստացան Ժողովրդական վարպետի կոչում

Գավառի կենտրոնի մասնագետները ստացան Ժողովրդական վարպետի կոչում

Գավառի համայնքային–կրթական կենտրոնի պատասխանատու Հասմիկ Սեթաղյանը և գորգագործության ուսուցչուհի Հայկուշ Սարգսյանը ՀՀ Մշակույթի նախարարության և Ժողովրդական արվեստի կենտրոնի կողմից ստացել են Ժողովրդական վարպետի վկայական:

Նրանք զբաղվում են թաղիքագործությամբ և իրենց գիտելիքներն ու փորձը փոխանցում կենտրոնի շահառուներին՝ նպաստելով ոչ միայն կարիքավոր կանանց եկամուտների ավելացմանը, այլև ժողովրդական արհեստների հանրայնացմանը, տարածմանը և զարգացմանը: Ժողովրդական վարպետի վկայականնները հանդիսավոր արարողության ընթացքում 2017թ. տարեվերջին հանձնվել են Երևանի Ժողովրդական արվեստի կենտրոնում:

 

 

 

{gallery}Images/2018/01._January/Gavar_Centre{/gallery}

Գավառի կենտրոնի մասնագետները ստացան Ժողովրդական վարպետի կոչում