Աջակցության նոր խմբաքանակ՝ Արցախից տեղահանվածներին
ԵՀԽ հայաստանյան Կլոր Սեղան (ՀԿՍ) հիմանդրամը «Բրյուսելի Սուրբ Երրորդություն Առաքելության» (Holy Trinity Brussels-HTB) նվիրաբերության շնորհիվ աջակցություն է տրամադրել սոցիալապես անապահով և Արցախից տեղահանված անձանց։
Համագործակցելով համայնքների և տեղական գործընկերների հետ՝ HTB-ի աջակցության շնորհիվ կարողացել ենք ընդլայնել մեր գործունեությունը՝ տրամադրելով կենցաղային տեխնիկա Գեղարքունիքի և Արարատի մարզերի ընտանիքներին։
Այս նախաձեռնությունների միջոցով մենք նպաստում ենք սոցիալական ներառականությանը և ապահովում առաջնային կարիքների հասանելիությունը Հայաստանի տարբեր մարզերում։




