Երիտասարդները հանգստանում են Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց Թեմի «Ծիծեռնակ» ճամբարում:
40 սիրիահայ և Շիրակի մարզի կարիքավոր համայքների երիտասարդներ հավաքվել են ամառային ճամբարում՝ մինչև օգոստոսի 8-ը վայելելու իրենց հանգիստը, մասնակցելու հայագիտության և հայ ազգագրական մշակույթի դասընթացներին, սովորելու հայ ազգագրական պարեր: Նրանք նաև բեմադրելու են «Ֆորում Թատրոն»-ի ներկայացումներ՝ իրենց համայքների կարևոր խնդիրների վերաբերյալ:
Մասնակիցները նաև կմեկնեն ուխտագնացությունների՝ Օձուն, Սանահին, Ախթալա, Հաղպատ, ՀԱԵ-ու հոգևորականների ուղեկցությամբ:
Ճամբարի ծրագիրը և բոլոր միջոցառումները ընտրել և պլանավորել են ճամբարի մասնակիցները: Ամառային ճամբարը իրականացնում են ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը և «Հալեպ» ՀԿ-ն՝ «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում:
{gallery}Images/2018/08._August/Gugark_camp{/gallery}
