Կոնֆլիկտների փոխակերպման քննարկում Շիրակի թեմի երիտասարդների հետ
ՀԱԵ Շիրակի թեմի Գյումրիի Սոցիալ-կրթական կենտրոնում ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կողմից իրականացվող «Ձայն խաղաղությանը» ծրագրի շրջանակներում 20 երիտասարդների հետ կազմակերպվել էր ֆոկուս խմբային քննարկում: Հանդիպումը վարում էր Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս դոկտոր Խաչիկ Գալստյանը:
Մասնակիցները ներկայացրեցին իրենց ընկալումները կոնֆլիկտների և դրանց փոխակերպման ուղիների վերաբերյալ՝ նկարների, խմբային աշխատանքի և ընդհանուր քննարկման միջոցով: Ծրագրի շրջանակում կրթական պլան մշակելու նպատակով վերհանվեցին նաև մասնակիցների՝ կոնֆլիկտի փոխակերպման շրջանակներում առանջահերթ կարիքները: Հանդիպման ավարտին մասնակիցները հետաքրքրություն հայտնեցին կոնֆլիկտների փոխակերպման վերաբերյալ նախատեսվող դասընթացին մասնակցելու և իրենց գիտելիքներն այդ ոլորտում հարստացնելու համար: Դասընթացն իրականացել է «Շվեյցարիայի բողոքական եկեղեցիների միություն» (HEKS EPER) հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Խաղաղության ձայնը» ծրագրի շրջանակում:
{gallery}Images/2018/11._November/Conflict_Transformation_in_Gyumri{/gallery}
