Գեղարքունիքի երեխաները մասնակցեցին Պարի փառատոնին

Գեղարքունիքի երեխաները մասնակցեցին Պարի փառատոնին

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Գեղարքունիքի մարզի վեց համայնքի շուրջ 240 երեխա մասնակցեց Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում «Կամուրջ» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված Պարի փառատոնին։

Մասնակցությունն ապահովեց Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը՝ իր «Շարժական սոցիալական կենտրոն» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը 2023 թվականից գործում է Նորակերտ, Մեծ Մասրիկ, Փոքր Մասրիկ, Գեղամասար, Սոթք և Մաքենիս համայնքներում՝ նպատակ ունենալով զարգացնել երեխաների ստեղծագործական և սոցիալական հմտությունները։

Ծրագրի շրջանակում ձևավորված պարային խմբակները երեխաների համար դարձել են ոգեշնչման հարթակ, որտեղ նրանք բացահայտում են իրենց ներուժը, ինքնաարտահայտվում են և կառուցում փոխադարձ աջակցման միջավայր։

Փառատոնի ընթացքում երեխաները հանդես եկան ազգագրական պարային համարներով՝ ներկայացնելով իրենց աշխատանքն ու ձեռքբերումները։

Միջոցառման հանդիսավոր բացմանն օրհնության և ողջույնի խոսքով ներկայացավ Գեղարքունյաց թեմի հոգևոր սպասավոր Արժանապատիվ Տեր Սիմեոն քահանա Հովհաննիսյանը՝ հայտնելով թեմի աջակցությունը երեխաների ստեղծագործ ուղղուն։

Երեխաների անվտանգ տեղափոխումը Գեղարքունիքից Երևան և հետադարձ ուղղությամբ ապահովեց ՀՀ Ոստիկանության Պարեկային ծառայությունը։

Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ ընդգծեց մշակույթի և կրթության կարևոր դերը երեխաների զարգացման գործում՝ միավորելով համայնքային, հոգևոր և պետական գործընկերների ջանքերը։

—
Ծրագրի մասին.
ԵՀԽ ՀԿՍ-ն 2022 թ. սեպտեմբերին սանձազերծված ադրբեջանական ագրեսիայից տուժած Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակչությանը հումանիտար աջակցություն տրամադրելու ժամանակ կատարել էր տնայցեր, կարիքի գնահատում, որի ընթացքում պարզ էր դարձել, որ սահմանամերձ գյուղերում խիստ կարիք կա արտադպրոցական կրթության, իսկ Վարդենիսում գործող խմբակներին միանալու համար չկան տրանսպորտային և ֆինանսական միջոցներ:

Իր առաքելությանը հավատարիմ մնալով` ՀԿՍ-ն որոշեց գործարկել արտադպրոցական պիլոտային ծրագիր` այդկերպ արտադպրոցական կրթությունը հասանելի դարձնելով սահմանամերձ, խոցելի համայնքների դպրոցահասակ երեխաներին:

ՀԿՍ անձնակազմը հանդիպել է Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարթև Եպիսկոպոս Բարսեղյանին, Վարդենիսի համայնքապետ պարոն Ահարոն Խաչատրյանին և փոխքաղաքապետ պարոն Կարեն Մկրտչյանին` ներկայացնելով ծրագրի նախնական պլանը: Նրանց կողմից գաղափարին հավանություն ստանալուց հետո ՀԿՍ ծրագրային թիմը կարիքի գնահատում անցկացրեց 10 համայնքներում` յուրաքանչյուրում ֆոկուս խմբային քննարկումներ անցկացնելով դպրոցահասակ աշակերտների, նրանց ծնողների, ուսուցիչների, դպրոցի տնօրենների, վարչական ղեկավարների հետ: Ակտիվ քննարկումների արդյունքում նախապատվությունը տրվել է պարի, սպորտի, նկարչության և թատերական խմբակներին:

Համայնքներում ակտիվություն առաջացնելու համար նախնական որոշվել է կենտրոնացնել խմբակները Գեղամասար և Փոքր Մասրիկ համայնքներում` մյուս համայնքների երեխաներին տրանսպորտային միջոցներով հասցնելով այդ համայնքներ: Կարիքներից ելնելով` որոշվեց առկա ռեսուրսները կենտրոնացնել հատկապես պարի խմբակի ուղղությամբ:

Ծրագրի հիմքում ոչ միայն արտադպրոցական խմբակներն են, այլև երեխաների և մեծահասակների համար տարաբնույթ միջոցառումներ կազմակերպելը` հաշվի առնելով նրանց կարիքները և հուզող խնդիրները: