Կոնֆլիկտի փոխակերպմանը նվիրված դասընթաց Իջևանի «Արևիկ» սոցիալական կենտրոնում
Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնում ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ տեղի ունեցավ հակամարտությունների փոխակերպմանը նվիրված ոչ ֆորմալ կրթական պիլոտային դասընթաց: Վերապատրաստում անցած դասընթացավարները ներկայացրեցին «Հակամարտությունների փոխակերպում» ձեռնարկի բովանդակությունը և երիտասարդների հետ կիսեցին այս ոլորտում իրենց ձեռք բերած գիտելիքները:
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի «Ձայն խաղաղությանը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Շվեյցարիայի բողոքական եկեղեցիների միության (HEKS/EPER) աջակցությամբ, նախատեսվում է 2019- 2021 թթ. անցկացնել «Հակամարտությունների փոխակերպում» կրթական դասընթացներ Գյումրիում և Իջևանուն:
Դասընթացները կօգնեն երիտասարդներին ստանալ բազային գիտելիք կոնֆլիկտների ծագման և զարգացման օրինաչափությունների վերաբերյալ, զարգացնել կոնֆլիկտների հետ աշխատանքի վերլուծական ունակությունները, նպաստել կոնֆլիկտների ստեղծագործական փոխակերպման, ոչ ստանդարտ ու նորարարական մտածելակերպի ձևավորմանը:Այն նաև կօգնի փոխել վերաբերմունքը ինչպես կոնֆլիկտների ընկալման, այնպես էլ դրանց դրական փոխակերպման հնարավորությունների նկատմամբ և զարգացնել ոչ կոնֆլիկտային հաղորդակցման պրակտիկ հմտությունները:
{gallery}Images/2019/04._April/Conflict_Transformation_in_Tavush{/gallery}
