Սևանում կյանքի կկոչվի 19 նոր բիզնես գաղափար
Հունիսի 10-ին Սևան քաղաքում տեղի ունեցավ բիզնես գաղափարների ընտրության գործընթացը։ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի թիմից և դասընթացավար Շուշանիկ Դանիելյանից կազմված հանձնաժողովն ընտրեց 19 խոստումնալից բիզնես գաղափար, որոնք շատ շուտով կյանքի կկոչվեն։ Ներկա էին նաև դիտորդներ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործընկերներից, ինչպես նաև Սևանի համայնքապետարանի ներկայացուցիչներ:
Մասնակիցները համոզիչ կերպով ներկայացրեցին իրենց բիզնես գաղափարները՝ ընդգծելով դրանց կարևորությունն ու իրականացնելու իրատեսական հնարավորությունները։
Մաղթում ենք հաջողություն նոր սկսվող բիզնեսներին, իսկ մյուսներին՝ նոր հնարավորություններ և շարունակական աճ։
Ծրագիրն իրականացվում է Կլոր սեղան հիմնադրամի գործընկեր Diakonie Katastrophenhilfe, Brot für die Welt, F.A.P. կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ։






















