Նոյեմբերյանում երիտասադրները մասնակցեցին կոնֆլիկտների փոխակերպման ոչ ֆորմալ դասընթացին
Հոկտեմբերի 30-ին ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ Նոյեմբերյանում Սի-Սի-Դի ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ հակամարտությունների փոխակերպմանը նվիրված ոչ ֆորմալ կրթական դասընթացի հերթական հանդիպումը: Դասընթացավարներն էին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի գրադարանի վարիչ և համալսարանի դասախոս Վլադիմիր Պողոսյանը, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի շրջանավարտների և արտաքին շահակիցների աշխատանքների համակարգող Էրինե Ղարայանը, Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի աշխատակիցներ՝ Մելանյա Ռաֆայելյանը և Կարինե Տոնոյանը: Նրանք ներկայացրեցին «Հակամարտությունների փոխակերպում» ձեռնարկի համառոտ 5 թեմաները և աշակերտների հետ քննարկեցին կոնֆլիկտի դերակատարների և կոնֆլիկտի վերլուծության մեթոդների մասին: Դասընթացի ժամանակ ներկա էին Նոյեմբերյան, Կողբ, Ջուջևան և Այրում համայնքներից թվով 20 երիտասարդներ, որոնք ինտերակտիվ խաղերի միջոցով հնարավորություն ստացան ավելի պրակտիկորեն հասկանալ կոնֆլիկտային հողորդացման հմտությունները:

Դասընթացները կօգնեն երիտասարդներին ստանալ բազային գիտելիք կոնֆլիկտների ծագման և զարգացման օրինաչափությունների վերաբերյալ, զարգացնել կոնֆլիկտների հետ աշխատանքի վերլուծական ունակությունները, նպաստել կոնֆլիկտների ստեղծագործական փոխակերպման, ոչ ստանդարտ ու նորարարական մտածելակերպի ձևավորմանը: Այն նաև կօգնի փոխել վերաբերմունքը ինչպես կոնֆլիկտների ընկալման, այնպես էլ դրանց փոխակերպման հնարավորությունների նկատմամբ:

Դասընթացն անցկացվել է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի «Ձայն խաղաղությանը» ծրագրի շրջանակում՝ Շվեյցարիայի բողոքական եկեղեցիների միության (HEKS/EPER) աջակցությամբ:
{gallery}Images/2019/10._October/Noyemberyan_Peace{/gallery}

