Հանդիպում ՄԱԿ-ի կառույցների հետ

Հանդիպում ՄԱԿ-ի կառույցների հետ

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի և Միջազգային ուղղափառ քրիստոնեական բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչ Ջորջ Էնթոունի նախաձեռնությամբ ՀԿՍ գրասենյակում կայացավ հանդիպում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հայաստանյան ներկայացուցիչ Կավիտա Բելանիի և արտաքին կապերի բաժնի ղեկավար Կիրի Աթրիի հետ։

Հանդիպման առանցքում էին Արցախից տեղահանված ընտանիքների աջակցմանն ուղղված ծրագրերը․ ներկայացուցիչների նպատակն էր՝ 2023 թ․-ին իրենց կազմակերպությունների իրականացրած ծրագրերի մասին միմյանց ներկայացնելը և 2024 թ․-ին նախատեսվող ծրագրերի շուրջ անհրաժեշտ տեղեկատվություն փոխանակելը՝ ի նպաստ փոխադարձ համագործակցության եզրերի ուրվագծման։

Հանդիպում ՄԱԿ-ի կառույցների հետ
Հանդիպում ՄԱԿ-ի կառույցների հետ
Հանդիպում ՄԱԿ-ի կառույցների հետ
Հանդիպում ՄԱԿ-ի կառույցների հետ
Հանդիպում ՄԱԿ-ի կառույցների հետ
Հանդիպում ՄԱԿ-ի կառույցների հետ