Հաճախ տրվող հարցեր
Գտեք պատասխաններ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործունեության և առաքելության վերաբերյալ:
Ժամանակակից էկումենիկ շարժման նպատակը քրիստոնյաների միասնությունն է: Էկումենիկ շարժումը փորձում է ստեղծել կրոնական հաշտեցման և դրական հարաբերությունների մթնոլորտ` բոլոր քրիստոնյա եկեղեցիների միջև: Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը (ԵՀԽ) ամենաընդգրկուններից մեկն է էկումենիկ շարժման մեջ: ԵՀԽ-ն համախմբում է ավելի քան 348 եկեղեցիներ, դավանություններ, եկեղեցական միավորումներ աշխարհի ավելի քան 110 երկրներում` ներկայացնելով 500 միլիոն քրիստոնյանների և ներառելով աշխարհի ուղղափառ եկեղեցիների մեծ մասը, ինչպես նաև Անգլիկան, Լյութերական, Մեթոդիստ, Բողոքական, և այլ միավորված և անկախ եկեղեցիներ:
ՀԿՍ առաքելությունն է նպաստել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում աղքատության նվազեցմանը, հոգևոր-բարոյական արժեքներով առաջնորդվող, օրինականության և արդարության սկզբունքներով ապրող հասարակության կայացմանը, ինչպես նաև խաղաղությանն և տարածաշրջանային հաշտեցմանը, քաղաքացիական հասարակության հզորացմանը` դիակոնիկ ու զարգացման ծրագրերի իրականացման միջոցով:
ՀԿՍ կառավորող մարմինը հոգաբարձուների խորհուրդն է, որը բաղկացած է Առաքելական, Ավետարանական, Կաթողիկե եկեղեցիների և հասարակական կազմակերպությունների 7 ներկայացուցչից: ՀԿՍ հոգաբարձուների խորհրդի հիմնական պարտականություններն են` հիմնադրամի ընդհանուր քաղաքականությանը վերաբերող որոշումների ընդունում, դրամաշնորհային ծրագրերի ընտրություն և հաստատում, ծրագրերի իրականացման վերահսկում, աջակցություն ՀԿՍ աշխատակազմին ծրագրեր իրականացնելու գործում: Հոգաբարձուների խորհրդի նիստերը գումարվում են առնվազն երկու ամիսը մեկ անգամ:
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը ստեղծվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախաձեռնությամբ և Հայ Կաթողիկե եւ Հայ Ավետարանական եկեղեցիների մասնակցությամբ: Կլոր սեղան հիմնադրամը սկսել է իր գործունեությունը 1996 թ.-ին (գրասենյակը հիմնադրվել է 1997թ.) և այժմ գործում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովանու ներքո: Սերտorens համագործակցելով հայկական եկեղեցիների, տեղական հասարակական կազմակերպությունների հետ, ՀԿՍ-ն նպատակ ունի համընդհանուր ուժերով անդրադառնալ երկրի մի շարք հիմնարար սոցիալական եւ տնտեսական խնդիրներին: 2004թ. նոյեմբերին ՀՀ Արդարադատության նախարարության կողմից ՀԿՍ-ն գրանցվել է որպես անկախ իրավաբանական անձ:
Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը (ՀԿՍ) էկումենիկ կազմակերպություն է, որը եկեղեցիների և հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցության միջոցով աշխատում է ակտիվորեն նպաստել աղքատության վերացման, կայուն համայնքների զարգացման, եկեղեցու՝ սոցիալական աշխատանքների մեջ ակտիվ ներգրավվածության, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ:
- Համապարփակ համայնքային զարգացում և դիակոնիա,
- Կարողությունների զարգացում,
- Տարածաշրջանային խաղաղություն եւ հաշտեցում,
- Արտակարգ իրավիճակներ: