Ֆիլմեր

Բարեգործական արշավ/#Coronavirus Charity Campaign Armenia Round Table

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԿՅԱՆՔ 12.01.2018

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի 2018թ.-ի պլանները. սոցիալական զարգացումը տարվա հիմնական ուղղություններից է:

Վանաձորի համայնքային զարգացման կենտրոնի աշխատանքը

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղանի և Գուգարաց թեմի համայնքային զարգացման կենտրոնը 1 տարեկան է: Կենտրոնի աշխատանքներին ծանոթացել է մեր նկարահանող խումբը:

Հայաստան և հարևաններ. խաղաղության փնտրտուք: Հայաստան-Վրաստան-Թուրքիա:

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի «Հայաստան և հարևաններ. խաղաղության փնտրտուք» ծրագրի հերթական քննարկումը նվիրված է Հայաստան-Վրաստան-Իրան-Թուրքիա առանցքին: Աշխարհում տեղի ունեցող սրընթաց փոփոխությունների ֆոնին Հարավային Կովկասում համագործակցության ի՞նչ նոր հեռանկարներ կան, ինչպե՞ս կարող են դրանք ծառայել խաղաղության պահպանմանը տարածաշրջանում: Զրուցում են Վրաստանի տարածաշրջանային անվտանգության հարավկովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ռուսեցկին, թուրք լրագրող Սերդար Քորուջուն և Երևանի Կապույտ մզկիթի իմամ Ալի Մոհհամմադ Շաջաանը:

Կոնֆլիկտների փոխակերպումը՝ բանակցությունների միջոցով

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան միջեկեղեցական, բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի, Երևանի Հայ-ռուսական համալսարանի և «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի համագործակցությամբ համալսարանում ներդրվել է «Կոնֆլիկտների փոխակերպումը բանակցությունների միջոցով» առարկան: Այն դասավանդվում է արդեն երրորդ տարին: Նպատակ ունի զարգացնել ուսանողների բանակցային և հաղորդակցային հմտությունները, քննադատական մտածողությունը, փաստարկների օբյեկտիվ ընկալումն ու կառուցումը: Ի՞նչ արդյունավետություն է ունեցել առարկայի ուսումնասիրությունը, ինչպե՞ս են փոխվել ուսանողների պատկերացումները տարածաշրջանային կոնֆլիկտների փոխակերպման կամ լուծման վերաբերյալ: Զրուցում են Հայ-ռուսական համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի տնօրեն Լարիսա Ալավերդյանը, Միջազգային հարաբերությունների և համաշխարհային քաղաքականության ամբիոնի ասպիրանտ Լիլիթ Հարոյանը և մագիստրանտ Ռուբեն Զախարյանը:

Հայաստան և հարևաններ. Հայաստան-Թուրքիա

Հայաստանում և Թուրքիայում տեղի են ունեցել սահմանադրական փոփոխություններ. Թուրքիան անցնում է նախագահական կառավարման, Հայաստանը՝ խորհրդարանական: Ի՞նչ նոր իրողությունների կարող է դա հանգեցնել հարևան երկու երկրների հարաբերություններում և ի՞նչ նոր մարտահրավերներ կարող են առաջ գալ: Թեման քննարկում են Ստամբուլի «Ակօս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը, թուրքագետ Անուշ Հովհաննիսյան և քաղաքագետ Անուշ Հովհաննիսյան:

Երեխաները զարդարում են Գևորգյան ճեմարանի Ս. Ծննդյան ծառը

Գևորգյան հոգևոր ճեմարանում ամենամյա բարի ավանդույթ է՝ հրավիրել երեխաների ու միասին զարդարել ճեմարանի Ս. Ծննդյան ծառը: Այս տարի նրանց հյուր էին եկել նաև «Հայ միասնության խաչ» բարեգործական-մշակութային կազմակերպության անդամները, երեխաներ Էջմիածնից ու հարակից համայնքներից: Միջոցառումը կազմակերպվել էր ԵՀԽ Հայաստանյան կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ:

ԵՀԽ Հայաստանյան կլոր սեղան հիմնադրամ

ՀԿՍ առաքելությունն է նպաստել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում աղքատության նվազեցմանը, հոգևոր-բարոյական արժեքներով առաջնորդվող, օրինականության և արդարության սկզբունքներով ապրող հասարակության կայացմանը, ինչպես նաև խաղաղությանն և տարածաշրջանային հաշտեցմանը, քաղաքացիական հասարակության հզորացմանը դիակոնիկ ու զարգացման ծրագրերի իրականացման միջոցով:

ՄԻԱՎ/ՁԻԱՀԻ 5-րդ միջազգային կոնֆերանս Մոսկվայում

Նոր տրակտոր' Տավուշի մարզի Բերքաբեր համայնքին

Իրեր թափոններից

Ծառատունկ Սբ. Հռիփսիմե Եկեղեցու բակում

Visit to Syria/ Այցելություն Սիրիա

Աջակցություն սիրիահայերին

Rare contacts Հազվադեպ շփումներ (part 2)

Rare contacts Հազվադեպ շփումներ ( part 1)

Խաղաղություն Աստծով (մաս 2-րդ)

Խաղաղություն Աստծով (մաս 1)

ՎԱՆՔԻ ՄԵՂՐ (English subtitles) Մաս 2

ՎԱՆՔԻ ՄԵՂՐ (English subtitles) Մաս 1

View More

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-196; 

Կայք` www.roundtable-act.am

էլ-փոստ՝ [email protected] 

FB ART page