News

Տավուշի մարզում շարունակվում է արցախցիների օժանդակության ծրագիրը
13 Mar 2021
There is no translation available.

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան (ՀԿՍ) հիմնադրամի աշխատակիցները Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմ այցելության ընթացքում մասնակցել են «Աջակցություն Արցախից տեղահանվածներին» ծրագրով հերթական փուլի մեկնարկին: Այս փուլում նախատեսված է Տավուշի մարզի 426 բնակչի տրամադրել սննդի, հիգիենիկ փաթեթներ ու անկողնային սպիտակեղեն։ Նախատեսվում է բաշխումն ավարտել մինչև մարտի 25-ը։

«Թելիկ» ձեռագործի կենտրոն

5 Tavush 12 03 21 roundtable act.am
ՀԿՍ-ն 2020 թ. ֆինանսավորել է ՀԱԵ Տավուշի թեմի «Թելիկ» ձեռագործի կենտրոնի «Շուլալ կարպետի արտադրություն Տավուշում» ծրագիրը։ Այս պահին ծրագրում ներգրավված է 6 կին և 2 երիտասարդ աղջիկ։ Նրանք ցանկություն ունեն իրենց գործունեությունը ընդլայնել և կարպետագործության վճարովի խմբակ բացել սահմանամերձ Այգեհովիտ գյուղում։

 

Այց Արցախից տեղահանվածներին

1 Tavush 12 03 21 roundtable-act.am


Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում ՀԿՍ թիմն այցելեց 6 հոգուց բաղկացած արցախցի մի ընտանիքի: Պատերազմի առաջին օրերին նրանք թողել են իրենց տունը Շուշիում և եկել Հայաստան։ Տարբեր բնակավայրերում ապրելուց հետո հունվարից բնակվում են վարձով՝ Նոյեմբերյան քաղաքում։ Ընտանիքի մայրը՝ Զոյան, աշխատել է Շուշիի քաղաքապետարանում, իսկ ամուսինը զբաղվել է մեքենաների նորոգմամբ: Սկեսուրը առողջական խնդիրներ ունի։ Ամուսինը փորձել է ավտոսպասարկման կետ բացել հենց Նոյեմբերյանում, սակայն վարձակալության համար մեծ գումար են պահանջել, ինչն ընտանիքի համար անհնար է։ Զոյան ստանալու է մինչև մայիս իր հաստիքի աշխատավարձը: ՀԿՍ աշխատակիցներն ընտանիքին տրամադրեցին դրամական աջակցություն, որը նրանք կօգտագործեն սնունդ, հագուստ, դեղորայք գնելու համար։

7 Tavush 12 03 21 roundtable-act.am

Կոթիում հաստատված բազմանդամ ընտանիքը՝ 6 անչափահաս երեխաները և ծնողները, պատերազմի օրերին Մարտակերտից, որտեղ բնակվում էին վարձով, եկել են Հայաստան: Բնակվում են ծանոթի տանը՝ առանց վարձակալության։ Ամուսինը սկսել է զբաղվել անասնապահությամբ, սակայն դեռևս եկամուտ չունեն։ Միակ եկամուտը նպաստն է, պետության աջակցության գումարը և ստացած օգնությունները։ Արցախ վերադառնալու միտք չունեն, ցանկանում են իրենց կյանքը դասավորել Հայաստանում։ Ընտանիքը շուտով պետք է ազատի տունը: Գյուղում գտել են մեկ այլ տուն, որի առաջին հարկում թույլ են տալու ապրել։ Նոր այդ տանը նույնպես չկա բաղնիք, ջուրն էլ դրսում է։ Կլոր սեղանն այդ ընտանիքին նույնպես տրամադրեց դրամական աջակցություն, որով կգնեն հավ և կհոգան իրենց առաջնային կարիքները։

Կոթիում բնակվող ևս մեկ ընտանիքի 6 երեխաների միայնակ ընտանիքի մայրը պատերազմի օրերին Քաշաթաղի Քարեգահ համայնքում կորցրել է 2 տուն և տեղափոխվել Հայաստան։ Ամուսինը մահացել է 3 տարի առաջ։ Տիկին Զոյան աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրով Կոթի գյուղի փռում սովորում է խմորեղենի պատրաստում՝ միաժամանակ աշխատելով այնտեղ։ Դուստրը՝ Արաքսյան, նույն ծրագրով գյուղում սովորում է վարսավիրություն։ Ընտանիքն իմացել է, որ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում արցախցիների համար տներ են կառուցում։ Հույս ունեն, որ կօգտվեն ծրագրից։

  • Print
  • Email

Gallery

Contact us

Address: Mother See of Holy Etchmiadzin, Etchmiadzin 1101, Armenia

Tel.: +374 10 517-196
Fax: +374 10 517-436

FB ART page