News

There is no translation available.

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը նույնպես Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում մասնակցել է «Nairobi Summit 2019» գագաթնաժողովին: Այն նվիրված էր Բնակչության և զարգացման միջազգային համաժողովի (ICPD) 25-ամյակին: Կլոր սեղան հիմնադրամը ներկայացնում է ծրագրերի պատասխանատու Կարինե Քոչարյանը: Հայաստանից ժամանած պատվիրակության կազմում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը, Լուսինե Բադալյանը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA) հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Արտյոմ Սեդրակյանը, «ՎԻՆՆԵՏ Հայաստանի» նախագահ Ռուզաննա Տոռոզյանը, Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչ Մարիամ Ղարագյոզյանը: Միջոցառումն անցկացվել է նոյեմբերի 11-ից 14-ը Քենիայի և Դանիայի կառավարությունների, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA) և ՄԱԿ-ի սեռական և վերարտադրողական առողջության գործակալության աջակցությամբ:

Այս տարի լրանում է «Բնակչության և զարգացման միջազգային համաժողովի» (International Conference on Population and Development ICPD-) 25-ամյակը, որը տեղի է ունեցել Կահիրեում՝ 1994 թ-ին: Միջոցառման ընթացքում 179 երկրի կառավարություններ ընդունել են «Գործողությունների ծրագիրը»՝ հաստատելով, որ վերարտադրողական առողջությունը, կանանց հզորացումը և գենդերային հավասարությունը կայուն զարգացման հիմնարար ուղիներից են:

Այսօր աշխարհը ձգտում է հասնել ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին, և համընդհանուր սեռական և վերարտադրողական առողջությունն այս օրակարգի առանցքային մասն է կազմում:

There is no translation available.

ՀԱԵ Արագածոտնի թեմի Աշտարակի «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնի և Սաղմոսավանի Հայորդաց տան սաների մասնակցությամբ Սաղմոսավանի նորակառույց Հայորդաց տան դահլիճում ցուցադրվեց բնապահպանական բովանդակությամբ «Բացատում» թատերական ներկայացումը: «Սուրբ Մարիանե», ինչպես նաև Սաղմոսավանի սոցիալական կենտրոնները գործում են ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ:

DSC09196

Միջոցառման նպատակն է արվեստի միջոցով իրազեկել մարդկանց` շրջակա միջավայրի պահպանմանը վերաբերող հիմնախնդիրներին, ինչպես նաև նպաստել երկու կենտրոնի սաների համագործակցության, ընկերական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը, այդ թվում` փոխանցել «Սուրբ Մարիանե» կենտրոնի փորձը Հայորդաց տան սաներին:

Ներկայացման նախաձեռնողը «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնի թատերական խմբակն էր, որտեղ մշակվել է սցենարը, պատրաստվել են զգեստները և բեմադրության համար անհրաժեշտ պարագաները, իրականացվել են փորձերը: «Սուրբ Մարիանե» կենտրոնը նշված աշխատանքներին հրավիրել է մասնակցել նաև Սաղմոսավանի Հայորդած տան սաներին, որոնք ակտիվորեն և մեծ ոգևորությամբ հաճախում էին փորձերին:

20191107 172757

Ներկայացմանը հաջորդած համերգային ծրագրի ընթացքում կենտրոնների երեխաները կատարեցին ազգային երգեր՝ սկզբում երկու կենտրոնի միասնական երգչախմբով, իսկ հետո ամեն կենտրոնի երգչախումբն առանձին: Բեմադրությանը ներկա են եղել «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնի աշխատակազմը, Հայորդաց տան սաներն Սաղմոսավան և Արտաշավան գյուղերից, նրանց ընտանիքների անդամները, հարազատները:

DSC09167

Հանդիսատեսները ծանոթացան նաև Հայորդաց տան սաների բազմաթիվ նկարչական ստեղծագործություններին, որոնք ստեղծվել են «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնի կամավորների կազմակերպած նկարչության դասընթացների ժամանակ: Նախատեսվում է համատեղ միջոցառումների իրականացումը դարձնել շարունակական, ինչը կնպաստի նաև Սաղմոսավանում և Արտաշավանում համայնքային կյանքի աշխուժացմանը:

There is no translation available.

Մայր Աթոռի Հայեցակարգային հարցերի գրասենյակում տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցում էին Մայր Աթոռի Հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի տնօրեն Կարեն Նազարյանը, Ջինիշյան հիշատակի հիմնադրամի Հայաստանի գրասենյակի տնօրեն Արմեն Հակոբյանը, Վորլդ Վիժն Հայաստանի գրասենյակի տնօրեն Ժիրայր Էդիլյանը և Վորլդ Վիժն գրասենյակի ներկայացուցիչ Մադլենա Մուրադյանը:
Վազգեն սրբազանը ներկայացրեց Հայեցակարգի հարցերը, այլ Եկեղեցիների պատրաստած սոցիալական դոկտրինները և հետագա անելիքները: Խորհրդակցության մասնակիցները կարծիքներ փոխանակեցին խնդրո առարկա հանդիսացող նյութի վերաբերյալ: Առաջարկվեց աշխատանքների արդյունավետության նպատակով կազմակերպել կլոր սեղաններ, մասնագիտական քննարկումներ, արտասահմանից հրավիրել փորձառու մասնագետներին, ովքեր իրենց փորձառությունը կկիսեն հայաստանյան գործընկերների հետ:


Կլոր Սեղան հիմնադրամը ստանձնեց Հռոմեական Կաթոլիկ և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների Հայեցակարգերի թարգմանությունը, Վորլդ Վիժն կազմակերպությունը` կլոր սեղանների կազմակերպումը և արտասահմանից մասնագետների հրավիրումը, իսկ Ջինիշյան հիմնադրամը` դոնորների հետ աշխատանքներ տանել` Հայ Եկեղեցու Հայեցակարգը պատրաստող մասնագետներին վճարելու ուղղությամբ:


Որոշվեց առաջին երեք կլոր սեղանները կազմակերպել սոցիալական, բնապահպանական և առողջապահական հարցերի վերաբերյալ: Հայեցակարգային հարցերի գրասենյակը ստանձնեց հանդիպել համապատասխան ոլորտների մասնագետների հետ և ձևավորել մասնագիտական խորհուրդ, որը Մայր աթոռի վարդապետական խորհրդի հետ կյանքի կկոչի Հայ Եկեղեցու Հայեցակարգի պատրաստման գործը:

A non-formal educational training on conflict transformation was organized with the initiative of the World Council of Churches Armenia Inter-Church Charitable Round Table Foundation on 30 October, in CCD NGO office. The 20 participants were from Noyemberyan, Koghb, Jujevan and Ayrum communities. After the icebreaking part, the trainers introduced the topic of “How to Analyze Conflict” of the “Conflict Transformation” handbook and organized a discussion on conflict actors and methods of conflict analysis. Interactive games were also organized during the training, which helped the participants develop communication skills in conflicts.

IMG 3893


The training helped the young participants gain a basic understanding of the origins and development patterns of conflicts, the possibilities for their transformation, learn about creative ways of conflict transformation, and change their perceptions of conflict.

IMG 3940


The training was implemented in the frameworks of "Giving Voice to Peace" Project of Armenia Round Table, supported by HEKS/EPER

There is no translation available.

IMG 3871ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ և աջակցությամբ մեկնարկել է սոցիալական ձեռնարկությունների հիմնադրմանն ուղղված դասընթացի երրորդ փուլը: Հայ Առաքելական Եկեղեցու թեմերին կից Կլո սեղան հիմնադրամի աջակցությամբ գործող սոցիալական կենտրոնների, ինչպես նաև հիմնադրամի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներն այս փուլում վերլուծել են առաջին 2 փուլերի ընթացքում դասընթացներից ստացած տնային աշպատանքները, ամփոփել արդունքները:

IMG 3859

Այնուհետև դասընթացավարները ներկայացրել են ֆոնդհայթայթման հիմունքները: Եռօրյա դաընթացի ընթացքում մասնակիցները գործնական և տեսական աշխատանքի միջոցով նաև նոր գիտելիք են ձեռք բերել ռեսուրսների քարտեզագրման, դրամաշնորհային հայտերի պատրաստման հիմունքների, քրաուդֆանդինգի գաղափարի և կիրառման, արշավի ձեւակերպման և թիրախավորման (կարիք, առաքելություն, դեսպաններ և այլն), տեսանյութի սցենարի և նակարահանման և ֆոնդահայթայթման պլանի վերաբերյալ:

IMG 3868

Այնուհետև դասընթացավարներ Սուրեն Մխիթարյանը, Արեգ Թադևոսյանը և Վլադիմիր Սահակյանը գործնական աշխատանք են անցկացրել մասնակիցների հետ: Դասընթացի ավարտին նախանշվել են հետագա քայլերը, ինչպես նաև տրվել է հաջորդ փուլի մեկնարկը:

IMG 3862

Մարտի 22-ին մեկնարկել է սոցիալական ձեռնարկությունների հիմնմանն ուղղված դասընթացը: 9 ամիս տևող ուսումնական գործընթացի 40 մասնակիցները Կլոր սեղանի աջակցությամբ Հայ Առաքելական Եկեղեցու թեմերում գործող սոցիալական կենտրոններում և գործընկեր կազմակերպություններում շահառուներին սովորեցնելու են, թե ինչպես հիմնել սոցիալական ձեռնարկություն:

Vladimir Sahakyan Suren Mkhitaryan

Արդյունքում նախատեսվում է, որ Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ գործող սսոցիալական կենտրոններում կհիմնվի առնվազն 3 սոցիալական ձեռնարկություն: Ծրագրի մյուս նպատակն է համայնքներում զարգացնել ձեռնարկատիրական մտածելակերպը, ինչը կօգնի համայնքների բնակիչներին ստեղծել սեփական եկամուտ և ազատվել սոցիալական աջակցության ծրագրերից ունեցած կախվածությունից:

There is no translation available.

Հոկտեմբերի 17-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգ Զ Չորեքչյան դահլիճում ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի (ՀԿՍ) և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Տղաների նախընտրությունն ու աղջիկների թերարժևորումը Հայաստանում և Եկեղեցին» համաժողովը: Միջոցառումն իրականացվել է Եվրամիության ֆինանսավորմամբ՝ «Տղաների նախընտրության և աղջիկների թերարժևորման կանխարգելմանը ուղղված գլոբալ ծրագրի» շրջանակում:

IMG 3599

Մասնակիցներին ողջունեցին Հայաստանի Աստվածաշնչային Ընկերության գլխավոր քարտուղար Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը:

IMG 3607

Եզնիկ սրբազանը նշեց, որ արդի աշխարհում նման խնդիրների բարձրաձայնումը կարևոր է, որպեսզի դեմոգրաֆիական լուրջ խնդիրների առաջ չկանգնենք: Նրա խոսքով՝ աղջիկ և տղա երեխաների միջև նախապատվությունը տարբեր վայրերում քննարկելիս ինքը միշտ հարցադրում է անում, թե տղաների՝ ավելի շատ ծնվելու դեպքում ո՞վ պետք է լույս աշխարհ բերի նոր սերունդներ:

IMG 3597

Կարեն Նազարյանի խոսքով՝ Կլոր սեղան հիմնադրամը մշտապես ընտանիքի բարեկեցության, ընտանիքում բռնության կանխարգելման և բարգավաչմանն ուղղված ծրագրեր իրականացնում է մարզերում: Իսկ այդ հարցում Կլոր սեղանի ծրագրերի հիմնական իրականացնողերը Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականներն են: Նրանք են հաայնքներում իրականացնում քարոզչություն, հանդիպում ընտանիքների հետ և նրանց հետ տանում համապատասխան աշխատանքը:

IMG 3614

Ծովինար Հարությունյանը շեշտեց Կլոր սեղան հիմնադրամի հետ ընտանիքի բարեկեցությանն ուղղված բազմաթիվ ծրագրեր իրականացնելու փորձի մասին: Նրա խոսքով՝ բազմաթիվ մարտահրավերներով լեցուն աշխարհում հույժ կարևոր է այդ հարցը բարձրացնելը և հասարակության մեջ կարծրատիպերի հաղթահարումը:

IMG 3630

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի գենդերային ծրագրի վերլուծաբան Լուսինե Սարգսյանը ներկայացրեց զեկույց կանանս և տղամարդկանց հավասարության վերաբերյալ:

IMG 3633

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի ծրագրի համակարգող Նարինե Բեգլարյանը խոսեց «Տղաների նախընտրությունը և սեռով պայմանավորված խտրական ընտրությունը Հայաստանում. պատճառները և ներկա իրավիրճակը» թեմայով:

IMG 3640

Համաժողովի երկրորդ հատվածում Գևորգյան աստվածաբանական ճեմարանի դասախոս Մարիաննա Ապրեսյանը զեկուցեց «Մշակութային ընկալումների ազդեցությունը տղայի նախընտրության երևույթի վրա Հայաստանում» թեմայի մասին: Համաժողովի ավարտին խնդրո առարկան քննարկեցին մասնակից հոգևորականները և զեկուցողները:

IMG 3649

There is no translation available.

Աղվերանում Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպել էր «Ծրագրի գաղափարի և ծրագրային առաջարկի մշակում, ծրագրային ցիկլի կառավարում» եռօրյա դասընթացը: Մասնակցում էին Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման կենտրոնական գրասենյակի աշխատակազմն ու կամավորները՝ ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանի գլխավորությամբ, ինչպես նաև՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի և Ագապե-Յանուա ՀԿ ներկայացուցիչները:

IMG 20191008 180635
Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոցել են ծրագրային գաղափարների մշակման, ծրագրային ցիկլի կառավարման առանձնահատկություններին, նախաձեռնությունների տեսանելիության միջոցառումների և հանրային կապերի, բյուջեն կազմելու և հաշվապահական որոշ հմտությունների:

IMG 20191009 125427
Դասընթացը վարել են Կլոր սեղանի ծրագրերի պատասխանատու Կարինե Քոչարյանը, գլխավոր հաշվապահ Էլմիրա Մադոյանը  և հանրային կապերի պատասխանատու Դավիթ Մուրադյանը: Եռօրյա դասընթացի շրջանակում մասնակիցները բաժանվել են 4 աշխատանքային խմբերի և ներկայացլել իրենց մշակած ծրագրերը:

There is no translation available.

Տեղի ունեցավ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը՝ խորհրդի նախագահ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի նախագահությամբ: Նիստի մեկնարկին Կլոր սեղան հիմնադրամի ծրագրերի ղեկավար Ծովինար Ղազարյանը ներկայացրեց 2020-2022 թթ. ծրագրի առաջնահերթությունները և ֆինանսավորման հեռանկարը: Հաջորդ մասում Կլոր սեղան հիմնադրամի ծրագրային պատասխանատու Կարինե Բաղդասարյանը ներկայացրեց հիմնադրամի աջակցությամբ գործող սոցիալական կենտրոնների ծառայությունների հավաստագրման ընթացքը:

IMG 3458

Նիստի ընթացքում Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը և Ծովինար Ղազարյանը ներկայացրեցին Կլոր սեղան հիմնադրամի խորհրդատու Ջոն Չանոնի այցելության վերաբերյալ տեղեկությունը: Իսկ երափակիչ մասում Կարեն Նազարյան հոգաբարձուներին ներկայացրեց Կլոր սեղան հիմնադրամի կողմից ACT Alliance-ին ուղարկված երեք ծրագրային գաղափարների մասին:

There is no translation available.

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների մասնակցությամբ Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար գյուղում կայացավ «Պարգևիր ժպիտ երեխաներին» ծրագրի իրականացումը: Ծրագրի հեղինակն էր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում անցկացվող «հակամարտությունների փոխակերպում» ոչ ֆորմալ կրթական դասընթացի մասնակից Էրինե Ղարայանը:

IMG 3190
Ծրագրի նպատակն էր գյուղի մանկապարտեզի երեխաների համար իրականացնել միջոցառում, որտեղ ուսանողները փորձեցին դերային խաղերի, երգերի և մուլտհերոսների միջոցով սահմանային կոնֆլիկտային իրավիճակի կենտրոնում ապրող երեխաներին պարգևել ժպիտներ: Հանդիպման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աշխատանից` Հարություն Կարապետյանը և ծրագրի հեղինակ Էրինե Ղարայանը՝ ներկայացնելով հանդիպման օրակարգը և նպատակը, ինչից հետո ուսանողները կատարեցին պարային ներկայացում, երգեցին և մանկապարտեզի սաների հետ տարբեր խաղեր անցկացրեցին մուլտհերոսների ուղեկցությամբ:

IMG 3289


Միջոցառումն անցկացվել է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի «Ձայն խաղաղությանը» ծրագրի շրջանակներում՝ Շվեյցարիայի բողոքական եկեղեցիների միության (HEKS/EPER) աջակցությամբ:

There is no translation available.

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ Գյումրիի թիվ 30 հիմնական և թիվ 37 ավագ դպրոցների բակերում իրականացվեց «Խաղաղության տնկիներ» ծրագիրը: Ծրագրի նպատակն էր դպրոցների բակերում աշակերտների մասնակցությամբ իրականացնել պտղատու ծառերի ծառատունկ:

IMG 2910

 

Ծրագրի կազմակերպիչներն էին ՀԱԵ Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում անցկացրած «Հակամարտությունների փոխակերպում» ոչ ֆորմալ կրթական դասընթացի մասնակից Լուիսինե Հայրապետյանը և կենտրոնի աշխատակիցները: Դպրոցահասակ երեխաների համար բնությունը համարվում է կյանք, որը պետք է շարունակել ծաղկեցնել, իսկ ծառերն ունեն խաղաղաթյուն և հանգստություն բերելու հատկություն, որոնք մի քանի տարի հետո շատ մեծ օգուտ կտան կրթօջախում սովորող երեխաների, բնության և շրջակա միջավայրի համար: Ծառատունկին մասնակցած երեխաներին ԵՀԽ հայաստանայն Կլոր սեղան հիմնադրամը շնորհեց վկայականներ բնությանը նպաստելու, խաղաղասիրական գործունեությունը ծավալելու և ծրագրին մասնակցելու համար: 

IMG 3018

Ծառատունկն անցկացվել է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի «Ձայն խաղաղությանը» ծրագրի շրջանակներում՝ Շվեյցարիայի բողոքական եկեղեցիների միության (HEKS/EPER) աջակցությամբ:

Page 1 of 13

Gallery

Contact us

[spmap lat="40.1607368" lng="44.2907935" zoom="15" height="60" maptype="ROADMAP"]

Address: Mother See of Holy Etchmiadzin, Etchmiadzin 1101, Armenia

Tel.: +374 10 517-157
Tel.: +374 10 517-216
Fax: +374 10 517-436