ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ և աջակցությամբ մեկնարկել է սոցիալական ձեռնարկությունների հիմնադրմանն ուղղված դասընթացի երրորդ փուլը: Հայ Առաքելական Եկեղեցու թեմերին կից Կլո սեղան հիմնադրամի աջակցությամբ գործող սոցիալական կենտրոնների, ինչպես նաև հիմնադրամի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներն այս փուլում վերլուծել են առաջին 2 փուլերի ընթացքում դասընթացներից ստացած տնային աշպատանքները, ամփոփել արդունքները:
Այնուհետև դասընթացավարները ներկայացրել են ֆոնդհայթայթման հիմունքները: Եռօրյա դաընթացի ընթացքում մասնակիցները գործնական և տեսական աշխատանքի միջոցով նաև նոր գիտելիք են ձեռք բերել ռեսուրսների քարտեզագրման, դրամաշնորհային հայտերի պատրաստման հիմունքների, քրաուդֆանդինգի գաղափարի և կիրառման, արշավի ձեւակերպման և թիրախավորման (կարիք, առաքելություն, դեսպաններ և այլն), տեսանյութի սցենարի և նակարահանման և ֆոնդահայթայթման պլանի վերաբերյալ:
Այնուհետև դասընթացավարներ Սուրեն Մխիթարյանը, Արեգ Թադևոսյանը և Վլադիմիր Սահակյանը գործնական աշխատանք են անցկացրել մասնակիցների հետ: Դասընթացի ավարտին նախանշվել են հետագա քայլերը, ինչպես նաև տրվել է հաջորդ փուլի մեկնարկը:
Մարտի 22-ին մեկնարկել է սոցիալական ձեռնարկությունների հիմնմանն ուղղված դասընթացը: 9 ամիս տևող ուսումնական գործընթացի 40 մասնակիցները Կլոր սեղանի աջակցությամբ Հայ Առաքելական Եկեղեցու թեմերում գործող սոցիալական կենտրոններում և գործընկեր կազմակերպություններում շահառուներին սովորեցնելու են, թե ինչպես հիմնել սոցիալական ձեռնարկություն:
Արդյունքում նախատեսվում է, որ Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ գործող սսոցիալական կենտրոններում կհիմնվի առնվազն 3 սոցիալական ձեռնարկություն: Ծրագրի մյուս նպատակն է համայնքներում զարգացնել ձեռնարկատիրական մտածելակերպը, ինչը կօգնի համայնքների բնակիչներին ստեղծել սեփական եկամուտ և ազատվել սոցիալական աջակցության ծրագրերից ունեցած կախվածությունից:
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
-
Title Title
http://roundtable-act.am/en/news/social_enterprise_fundraising?tmpl=component&print=1#sigProId6cd174ac21