News

Գյումրիում բացվել է Կլոր սեղան հիմնադրամի շահառու Բեն Պողոսյանի ցուցահանդեսը
21 Sep 2021
There is no translation available.

Գյումրիում բացվել է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի շահառու, 44-օրյա պատերազմի մասնակից Բեն Պողոսյանի պատկերասրահի և հեղինակի «Վերադարձ» անհատական ցուցահանդեսը: Միջոցառմանը մասնակցել են նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը:  

1 Ben Poghosyan exhibition roundtable act.am


Ծնունդով գյումրեցի նկարիչ-քանդակագործը կռվել է Թալիշում, վիրավորվել, բայց մահն աչքով տեսնելով անգամ, մնացել է լավատես և ցուցահանդեսում ներկայացրած աշխատանքներում կյանքը ներկայացրել է նոր գույներով ու իմաստով։ Արվեստը Բենի համար անցածը արժևորելու, կյանքի իմաստը վերագտնելու միջոց է դարձել։ ԱԺ նախագահն ու Շիրակի մարզպետը ծանոթացել են հեղինակի աշխատանքներին, զրուցել նրա հետ, մաղթել ստեղծագործական նոր հաջողություններ: 

4 Ben Poghosyan exhibition roundtable act.am

Աղբյուր՝ Շիրակի մարզպետարան: Նկարները՝ Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից: 

 

  • Print
  • Email

Gallery

Contact us

Address: Mother See of Holy Etchmiadzin, Etchmiadzin 1101, Armenia

Tel.: +374 10 517-196; +374 10 517-198

FB ART page