News

There is no translation available.

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան (ՀԿՍ) հիմնադրամում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Հայ Առաքելական Եկեղեցու թեմերում գործող սոցիալական կենտրոնների պատասխանատուների հետ: Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնի պատասխանատու Կարինե Գյադուկյանն առաջարկեց դիմել համապատասխան մարմիններին, որպեսզի եկեղեցապատկան սոցիալական կենտրոնները ճանաչվեն սոցիալական աշխատանքի դերակատար և հավասարազոր սոցիալական ծառայություն մատուցող: Քննարկման մասնակիցները որոշեցին հաղորդագրությամբ դիմել համապատասխան մարմիններին՝  եկեղեցապատկան սոցիալական կենտրոնները սոցիալական աշխատանքի դերակատար և հավասարազոր սոցիալական ծառայություն մատուցող ճանաչելու վերաբերյալ: Որոշումն ընդունվեց՝ հաշվի առնելով առկա սոցիալական խնդիրները և փաստը, որ սոցիալական կենտրոնների մարզերի բնակչությանը տարբեր ուղղվածության կրթական և սոցիալական ծրագրերի իրականացման միջոցով ծառայությունների մատուցման երկարամյա փորձ ունեն։ Կարեն Նազարյանը նույնպես հավանության արժանացրեց այդ առաջարկը։ Նա նաև առաջարկեց ավելի հաճախ դարձնել հանդիպումները կենտրոնների պատասխանատուների հետ՝ ռազմավարությունը, գործընթացները և փոխհարաբերությունները գործընկերների հետ քննարկելոի համար:  

Հանդիպմանը մասնակցում էին Գուգարաց թեմի համայնքային զարգացման կենտրոնի, Տավուշի թեմի «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնի, Արմավիրի թեմի Քարակերտի Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան հոգևոր մշակույթի կենտրոնի, Արմավիրի Թեմի, Գայի «Սուրբ Նշան» կրթամշակութային կենտրոնի, Գեղարքունյաց թեմի Գավառի համայնքային կրթական կենտրոնի, Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնի, Աշտարակի սոցիալական կենտրոնի, Ջրվեժի կրթական կենտրոնի, Վարդենիսի համայնքային կրթական կենտրոնի պատասխանատուներն ու աշխատակիցները, ինչպես նաև ՀԿՍ գործադիր տնօրեն Կարեն Նազարյանն ու ծրագրային պատասխանատուները:

  • Print
  • Email

Gallery

Contact us

Address: Mother See of Holy Etchmiadzin, Etchmiadzin 1101, Armenia

Tel.: +374 10 517-157
Tel.: +374 10 517-216
Fax: +374 10 517-436

JoomShaper