News

There is no translation available.

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը շարունակում է «ՀՀ-ում փախստական սիրիահայերի կենսապայմանների բարելավում» ծրագիրը, որի շրջանակներում պլանավորում է ստեղծել հրուշակեղենի արտադրամաս, որտեղ կաշխատեն հաջողությամբ մասնագիտական վերապատրաստում անցած տեղացի և սիրիահայ մասնակիցները:


Վերոնշյալ ծրագրի շրջանակներում հիմնադրամը փնտրում է բիզնես գործընկերոջ՝ Արտադրության տնօրեն - բաժնետեր (կազմակերպություն կամ անհատի) Ով օժտված կլինի հետևյալ հմտություններով՝


• Բարձրագույն կրթություն շուկայավարման, կառավարման և/կամ տնտեսագիտության ոլորտներում,
• Առնվազն 2 տարվա փորձ հրուշակեղենի արտադրության կազմակերպման կամ նմանատիպ արտադրության ոլորտում,
• Միաժամանակ մի քանի գործընթացներ կառավարելու հմտություններ, փոփոխությունները կառավարելու կարողություն,
• Ռազմավարական մտածողություն,
• Նպատակասլաց, պատասխանատու և սթրեսակայուն անձնավորություն,
• Կազմակերպչական և ղեկավարման ձիրք,
• Նոր գործընկերներ/շուկաներ գտնելու և համագործակցություն հաստատելու հմտություններ,
• Թիմի աշխատանքները կազմակերպելու և առաջնորդելու գերազանց հմտություններ,
• Վերլուծական միտք և մանրուքների նկատմամբ ուշադրություն,
• Նոր արտադրատեսակների ուսումնասիրություն ու տեղայնացնելու ունակություն:


Աշխատանքային պարտականություններ՝


• Ոլորտում կայանալու համար մրցակիցների ուսումնասիրություն, տեղեկատվության հավաքագրում և վերլուծություն,
• Գործողությունների ծրագրի մշակում ու դրանց իրականացման ժամկետների սահմանում,
• Բիզնեսի իրականացման համար անհրաժեշտ մարդկային, նյութական ու ֆինանսական ռեսուրսների սահմանում և հիմնավորում,
• Բիզնեսի իրականացման համար անհրաժեշտ նախնական ժամանակացույցի կազմակերպում (Գանտի պլան),
• Բիզնեսի իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում գործընկերներին,
• Նոր շուկաներում գիտելիքներ ձեռք բերելու պատրաստակամություն,
• Ըստ պայմանագրի այլ գործառույթներ:

Ապագա Բաժնետեր-գործընկերոջից մեր պահանջներն են՝


1, Հայտ-նկարագիր/ հակիրճ մշակված բիզնես կտավ, որտեղ կլինի դիմորդի կողմից՝
• Շուկայի նախնական ուսումնասիրություն,
• Արտադրական գործընթացի կազմակերպում,
• Նախնական բյուջեն՝ կանխատեսվող ֆինանսական հոսքերը (առաջիկա 1 տարվա համար):

2, Ֆինանսական պլանավորում


Որքան գումար (կամ սեփական տարածք, կամ արտադրության համար անհրաժեշտ գույք) կարող է ներդնել դիմորդը ու որքան գումար է պահանջում մեզնից գործն սկսելու համար:
3, Տարածքի անհատույց օգտագործման/վարձակալության պայմանգիր (կամ սեփականության
վկայական, եթե այդպիսիք առկա են):

*Առավելություն կտրվի վերջին 2 կետին առավել համապատասխանող դիմորդներին։
Արտադրամասի տնօրեն-բաժնետերը աշխատանքը՝ մարտի 1-ից:

Աշխատավարձ՝ Կախված ոլորտում փորձից և իր կողմից բաժնետիրական համապատասխան ներդրումից։

Դիմումու կարգը՝ Հետաքրքրված անձինք կարող են փաստաթղթերն ուղարկել հետևյալ էլ․ հասցեով՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. դիմումների վերջնաժամկետը փետրվարի 10-ն է:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 517157, 055/096 062627 հեռախոսահամարներով կամ գրել This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. էլեկտրոնային հասցեով:

  • Print
  • Email

Gallery

Contact us

[spmap lat="40.1607368" lng="44.2907935" zoom="15" height="60" maptype="ROADMAP"]

Address: Mother See of Holy Etchmiadzin, Etchmiadzin 1101, Armenia

Tel.: +374 10 517-157
Tel.: +374 10 517-216
Fax: +374 10 517-436