ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը սիրով հրավիրում է մասնակցելու հակամարտությունների փոխակերպման նվիրված ոչ ֆորմալ կրթական հեռավար դասընթացին: Դասընթացը կօգնի և կնպաստի Ձեզ՝
- Ստանալ բազային գիտելիք կոնֆլիկտների ծագման և զարգացման օրինաչափությունների վերաբերյալ:
- Զարգացնել կոնֆլիկտների հետ աշխատանքի վերլուծական ունակությունները:
- Նպաստել կոնֆլիկտների ստեղծագործական փոխակերպման ոչ ստանդարտ ու նորարարական մտածելակերպի ձևավորմանը:
- Փոխել վերաբերմունքը ինչպես կոնֆլիկտների ընկալման, այնպես էլ դրանց դրական փոխակերպման հնարավորությունների նկատմամբ:
- Զարգացնել ոչ կոնֆլիկտային հաղորդակցման պրակտիկ հմտությունները:
Դասընթացներն անվճար են:
Դասընթացն անցկացվելու է 6-7 օր՝ շաբաթը 2-3 անգամ, 1 ժամ տևողությամբ: Դասընթացի ավարտից հետո մասնակիցները կստանան էլեկտրոնային վկայականներ և կկարողանան մասնակցել կոնֆլիկների փոխակերպմանը և խաղաղության տարածմանը նվիրված փոքրածավալ ծրագրերին:
Մասնակցության ցանկության ներկայացնելու կարգը և վերջնաժամկետը`
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել այս հղումով փսատաթուղթը՝ մինչև ս.թ. ապրիլի 15-ը:
Դասընթացին կարող են մասնկացել 18-25 տարեկան երիտասարդները:
Դասընթացն իրականացվում է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի «Ձայն խաղաղությանը» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Շվեյցարիայի բողոքական եկեղեցիների միության (HEKS/EPER) աջակցությամբ: