Դասընթացների մասնակցության հրավեր
ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան (ԵՀԽ ՀԿՍ) հիմնադրամը «Կրթական, մասնագիտական և ֆինանսական աջակցություն սիրիահայ, արցախահայ և տեղաբնակ ուսանողների համար» ծրագրի շրջանակներում կազմակերպում է դասընթացներ՝ ըստ ուսանողների մասնագիտական կարիքների։ Դասընթացները կարող են վերաբերել պրակտիկ կարողություններին, որոնք ուսանողները չեն ստանում բուհում, բայց անհրաժեշտ են աշխատաշուկա մուտք գործելու համար։ Դրանք կարող են լինել՝ խորացված օտար լեզուների ուսուցում, համակարգչային մասնագիտացված դասընթացներ և այլն։
Դասընթացներ են կազմակերպվում նաև «Առաջնորդություն», «Ինչպե՞ս գտնել աշխատանք», «Ինչպես՞ գրել ինքնակենսագրական և պատրաստվել հարցազրույցի» և այլ թեմաներով։
Կազմակերպվում են նաև խմբային դասընթացներ և ուխտագնացություններ։
Ձեր նախընտրած դասընթացների առաջարկները կարող եք ներկայացնել ԵՀԽ ՀԿՍ-ին` լրացնելով սույն դիմումը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2022 թ. նոյեմբերի 15-ը:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37493517197 հեռախոսահամարին կամ գրել This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. էլեկտրոնային հասցեին (երկուշաբթիից ուրբաթ`ժ. 09:00-17:30):