ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը հայտարարում է անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության բաց մրցույթ՝ հիմնադրամի 2022թ-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունների և 2023- 2025թթ ծրագրի հատուկ նպատակի ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացնելու նպատակով:
Մրցույթին մասնակցելու համար հայտեր կարող եք ներկայացնել մինչև 2022 թ-ի դեկտեմբերի 7-ը՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. էլեկտրոնային փոստին ուղարկելու միջոցով։
Մրցութային առաջարկները գնահատվելու են հաշվի առնելով հետևյալ չափանիշները՝
• ՀՀ-ում ճանաչվածության աստիճան, հեղինակություն և միջազգային ճանաչում
• առնվազն 5 տարվա աուդիտորական աշխատանքի փորձ՝ ներառյալ հիմնադրամներում աուդիտի անցկացման փորձը,
•աուդիտի աշխատանքներին մասնակցող աշխատակիցների որակավորման մակարդակ և աշխատանքային փորձ, (CV-ներ, որակավորման համապատասխան սերտիֆիկատների պատճեններ)
• աուդիտի իրականացման մեթոդներ
• աուդիտորական ծառայության արժեք
Աուդիտի աշխատանքները պարունակում են՝
• 2022թ-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունների՝ Հաշվապահական Հաշվառման Միջազգային Ստանդարտների պահանջներին համապատասխան «Աուդիտորական եզրակացություն» և «Նամակ ղեկավարությանը» փաստաթղթերը, հայերեն և անգլերեն լեզուներով, որոնք պետք է ներկայացվեն ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 31-ը,
• 2023, 2024, 2025թթ-ի առաջին և երկրորդ կիսամյակների Հատուկ նպատակի ֆինանսական հաշվետվությունների «Աուդիտորական եզրակացություն» և «Նամակ ղեկավարությանը» փաստաթղթերը՝ անգլերենով, որոնք պետք է ներկայացվեն ոչ ուշ, քան հաշվետու կիսամյակին հաջորդող երրորդ ամսվա 22-ը:
Հաղթող ճանաչված աուդիտորական կազմակերպության հետ պայմանագիր կկնքվի մինչև 2022թ. դեկտեմբերի 15-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել`հիմնադրամի գլխավոր հաշվապահ Էլմիրա Մադոյանին, հեռ․՝ 091 544 223, էլ հասցե՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.։
ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամ
ՀՀ 1101, ք. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Հեռախոս` +374(10) 517 196
Էլ. Փոստ`This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Ինտերնետային կայք՝ www.roundtable-act.am