Նորություններ

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի (ՀԿՍ) հրավերով «Եվրադիակոնիա» եկեղեցական և քրիստոնեական կազմակերպությունների միջազգային ցանցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացրեց «Մասնագիտական կրթությունը՝ որպես Եվրոպայի երիտասարդների գործազրկությունը հաղթահարելու լծակ» թեմայով սեմինար: Միջոցառման ընթացքում ԵՄ Էրասմուս + ծրագրի շրջականում գործող SALTO-YOUTH ծրագրի Արևելյան Եվրոպայի և Կովկասի ռեսուրս կենտրոնի ներկայացուցիչ Անդրեյ Պավլովիչը ներկայացրեց Եվրամիության տարածքում երիտասարդների գործազրկության վիճակը:  «Հայկական պրոգրեսիվ երիտասարդություն» (APY) ՀԿ ներկայացուցիչ Գրիգոր Երիցյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց իրավիճակն Արևելյան Եվրոպայի երկրներում: 

Հայաստանի ուսուցման ազգային հիմնադրամի տնօրեն Մարինե Հակոբյանը և ՀԿՍ ծրագրի պատասխանատու Կարինե Քոչարյանը ներկայացրեցին երիտասարդների գործազրկության իրավիճակը Հայաստանում: Եվրադիակոնիայի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները խոսեցին առանձին երկրներում տիրող իրավիճակի և դրա հնարավոր լուծումների մասին: Ուկրաինայից «Ապրող հույս» ՀԿ ներկայացուցիչ Նիկոլայ Բորիսուկը տեղեկացրեց իր երկրի իրավիճակի մասին, Իտալիայից ժամանած և «Եկեք միասին աշխատանք գտնենք» ՀԿ ներկայացուցիչ Մորգանա Կարտարասան պատմեց այնտեղի երիտասարդության գործազրկության և զբաղվածության խնդիրների մասին: Քննարկումներից առաջ «Դիակոնիա Իսպանա» կազմակերպությունից Խուլիո Դավիդ Գարսիան էլ պատմեց իր հայրենիքի երիտասարդների խնդիրների մասին: 

Քննարկումներից և փորձի փոխանակումից հետո սեմինարի մասնակիցները ճանաչողական այցով եղան Արմավիրի մարզի Գայ համայնքում և Գյումրիում, որտեղ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերում ՀԿՍ աջակցությամբ հիմնվել և գործում են համայնքային սոցիալական կենտրոնները: Այնտեղ մասնակիցները ծանոթացան կենտրոնների գործունեությանը, այնտեղ իրականացվող ոչ ֆորմալ կրթական-ուսուցողական ծրագրերին և ապագա նախագծերին: Հանդիպման մանրամասները կարող եք իմանալ՝ ներբեռնելով միջոցառման մանրամասն հաշվետվությունը (անգլերեն):

 

  • Print
  • Email

Տեսադարան

Պատկերասրահ

Հետադարձ կապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,
Էջմիածին 1101, Հայաստան

Հեռ.` +374 10 517-157
Հեռ.` +374 10 517-216
Ֆաքս` +374 10 517-436

JoomShaper